Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա, գումարը կուղղվի սոցիալական բարեգործությանը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով քաղաքապետարանի մամլո ծառայությանը։ Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար)։
Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակից առաջ Կալաձեն զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականին և շուտով նույնպես հրաժարվել նախարարի իր աշխատավարձից։
Կախա Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Համաձայն հայտարարագրի՝ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 9.6 մլն դոլար։