ՌԴ ոստիկանությունում ամփոփել են 2017 թ. արդյունքները և պարզել են Մոսկվայի ամենահանցավոր շրջանները: Mash հեռագրային ալիքի հաղորդմամբ՝ հակավարկանշային ցուցակի առաջատար են Սավյոլովսկի և Բասմանի շրջանները: Անցած տարի այնտեղ հանցագործությունների թիվն աճել է 70 և 50 տոկոսով համապատասխանաբար:
Վերջին հանգամանքը զարմացրել է իրավապահներին, քանի որ Բասմանը վաղուց առաջատար տեղ չէր զբաղեցրել հանցավորության մակարդակով: