Մեծ Մանչեսթերում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 16-ամյա Փոլ Լոուսենին ընդամենը 1.5 մետր չի բավականացրել ջրամբարի ստորջրյա աստիճաններին հասնելու համար, որոնք կարող էին փրկել նրա կյանքը։
16-ամյա ընկերների խումբը զբոսանքի էր ուղևորվել մոտակա ջրամբարի մոտ։ Այնտեղ Փոլ Լոուսենը որոշել է լողալ, սակայն նա ինչ-որ պահի սկսել է խեղդվել և օգնություն է կանչել։ Ընկերախմբից երկու տղաներ օգնության են նետվել, մինչդեռ մյուսները կարծել են, որ տղան պարզապես կատակում է։ Մինչ տղաներն օգնության են հասել, արդեն ուշ էր։
Դեպքի վայր կանչված փրկարարներն ու ոստիկանները որոշ ժամանակ անց տղայի դին գտել ու դուրս են բերել ավելի քան 2 մետր խորությունից։