Իմ որդին չի ծառայել օրենքով սահմանված կարգով, գիտությունների թեկնածու է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը մասնակցում էր նաև ուսանողների հետ Կլոր սեղան քննարկմանը։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իր գիտությամբ զբաղվող որդին բանակ չի գնացել կրթության անընդհատության անհրաժեշտության պատճառով, և շատ կտուժե՞ր, եթե բանակում ծառայեր, Հակոբ Հակոբյանն ասաց․
«Ես իմ որդուն չեմ հարցրել, ճիշտն ասած։ Հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք պիտի փոխվի այնպես, ինչպես գտնում ենք մենք, արդյո՞ք պետք է փոխվի այնպես, ինչպես գտնում են երիտասարդները, ուսանողները, դրա համար համատեղ աշխատանք կա, որը որ մենք անում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։