«Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնույթան համակարգող Դավիթ Պետրոսյանը:
«Մենք ունենք երկու խնդիր, մեկը տարկետման իրավունքի տեղերի պահպանումն էր, որը պետք է ապահովեր կրթության անընդհատության սկզբունքը թե բակալավրի, թե մագիստատրուրայի, թե ասպիրանտուրայի ուսանողների համար: Սրա հետ կապված կա արդեն համաձայնություն, որ պարզեցվեն չափանիշները, ինչն էլ իր հերթին ենթադրում է քանակ: «Տարկետում լինելու ա» սկզբունքը դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե որքան տեղ կհատկացվի և ինչ չափանիշներով սա արդեն կորոշվի»,-ասաց Դավիթ Պետորսյանը: