Բելգիայի Անտվերպեն քաղաքի դատարանը 30 հազար եվրոյով տուգանել է Skype-ին «հայերի գործով» քննության ընթացքում իրավապահներին աջակցելուց հրաժարվելու համար։
«Բելգիայի իրավապահ ծառայությունները դեռևս 2012 թվականին ընկերությունից տվյալներ էին հայցել ծագումով հայ անձանց նամակագրության ու զանգերի մասին, որոնց նկատմամբ քննություն է տարվել։ Ընկերությունը իրավապահներին է փոխանցել կասկածյալների էլեկտրոնային փոստերն ու IP-հասցեները, սակայն մերժել նամակագրւթյան ու զրույցների ձայնագրությունների տրամադրման հարցում»,-հայտնում է բելգիական Le soir պարբերականը։
Իր մերժումը Skype-ի ղեկավարությունը բացատրել է նրանով, որ ընկերությունը չի հանդիսանում հեռախոսակապի օպերատոր, և նման պարտականություններն իր վրա չեն տարածվում։
Դատարանը պարտավորեցրել է Skype-ին պահպանելու օգտատերերի զրույցների պատմությունը՝ իրավապահ ծառայությունների կողմից հավելյալ հարցումերի համար։