Ամերիկյան KFC ընկերությունը մշակել է մինի-վրան, որտեղ համացանցի հասանելիությունը բացառված է։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Արտաքնապես վրանը նման է հյուղակի, որի գագաթին գտնվում է KFC ռեստորանների ցանցի հիմնադիր, գնդապետ Սանդերսի ֆիգուրը։
Ընկերությունում նշում են, որ այնտեղ ընթրիքը թույլ կտա վայելել սնունդը մտերիմների շրջապատում և կազատի ծանուցումներից և սպամից՝ արգելափակելով համացանցային միացումը։
Հյուղակի արժեքը կազմում է 10 դոլար։