Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Կարեն Կարապետյանի նոր շանսը

«Ելք» դաշինքը և մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանն առաջարկում են հիմք ընդունել ՍԴ որոշումը և իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Եթե չլիներ ՀՀԿ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցության նախօրեի, ըստ էության, կրիմինալ համաձայնագիրը, որով փորձ է արվում լեգիտիմացնել մեկ տարուց ավելի հակասահմանադրական ռեժիմում գործող Վանաձորի ավագանին ու քաղաքապետին, հարցը գուցե նման սրությամբ չդրվեր: Բայց հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է, Վանաձորի հարցը դուրս է եկել տեղային մասշտաբից և դարձել է լակմուսի թուղթ, որը բացահայտում է քաղաքական սուբյեկտներից յուրաքանչյուրի վերաբերմունքը սահմանադրականության հարցին:

Գնդակը գտնվում է Կարեն Կարապետյանի դաշտում և հարցի արժեքը նրա համար չափազանց մեծ է, եթե հաշվի առնենք նաև 2018-ի համատեքստը: Ինչ-որ իմաստով` «Ելքը» նույնիսկ բացառիկ շանս է տվել Կարեն Կարապետյանին, ով հնարավորություն է ստացել` ապացուցելու, որ սահմանադրականությունը կարևորում է իշխանության շահից: Եթե նույնիսկ խնդիրը վերաբերում է մեկ քաղաքի, Կարեն Կարապետյանը կարող է ցույց տալ, որ քրեաօլիգարխիկ մտածողության կրող չէ, եթե Վանաձորում նշանակի արտահերթ ընտրություններ: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներկայացնում էր որպես իշխանության, ՀՀԿ-ի «նոր ոգի»:

«Ելքը» շանս է տվել, որպեսզի Կարեն Կարապետյանը գործնականում ապացուցի, որ 2018-ի ապրիլին, ըստ էության, նոր իշխանության հիմք է դնելու, եթե պահպանի վարչապետի պաշտոնը:

Վանաձորի հարցում Կարեն Կարապետյանը նաև անձնական խնդիր ունի, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաներից միակն է, որ քաղաքի տարեդարձի օրը պատվեց Վանաձորի սկանդալային քաղաքապետին:

Հիմա Կարեն Կարապետյանը շանս ունի ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է կամ, որ Մամիկոն Ասլանյանի հետ շփվել է միայն ի պաշտոնե` նպատակ չունենալով միջամտել նրա ու ընդդիմության վեճին, առավել ևս` լեգիտիմացնել Վանաձորի գործող քաղաքապետին:

Եթե Կարեն Կարապետյանը հակադրվի ՍԴ որոշման տրամաբանությանը կամ մերժի «Ելքի» դիմումը, ապա ոչ միայն ամբողջովին նույնանում է քրեաօլիգարխիայի հետ, այլ նաև հասկացնում է, որ 2018-ի խնդրի լուծումը պատկերացնում է միայն համակարգի ներսում` կամուրջներ այրելով ընդդիմության և հասարակական ակտիվ խմբերի հետ:

Դա, ըստ էության, նույնն է, որ Կարեն Կարապետյանը հրաժարվում է վարչապետական հայտից կամ իրեն ամբողջովին դնում է համակարգային տրամաբանության մեջ` չդառնսլով ինքնուրույն քաղաքական գործոն, եթե անգամ 2018-ի ապրիլին կարճ ժամանակով զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նաև ժամանակագրորեն սա Կարեն Կարապետյանի վերջին շանսն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում