ԿԸՀ շենքի դիմաց հացադուլ հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով ցանկացած առողջ մարդ պետք է աջակցի իրեն, եթե ոչ այսօր, գոնե վաղը:
Նրա խոսքով, անգամ դպրոցականները գիտեն, որ սահմանադրությունը գերակա է ցանկացած օրենքից, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքից. «Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: