Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն լքել է երկիրը՝ զինվորականներին իշխանության անցնելու օգտին երթերի ֆոնին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Զիմբաբվեի ղեկավարի անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ նրա «Կապույտ տանիք» նստավայրում միայն զինվորականներ են մնում:
Մուգաբեի գտնվելու վայրը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ նա կարող էր հարևան Նամիբիա մեկնել, ուր ավելի վաղ փախել է նրա կինը՝ Գրեյսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուգաբեի դեմ երթի մասնակիցները շարժվել են դեպի նրա նստավայր: