Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Նման օրենքներով բանակի ու պետության հերն անիծում են. Իրավապաշտպան

«Եթե մենք զինվոր չունենք, 140 զինվորն էլ է մեծ թիվ։ Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը, հրամայականը շատ խորքային է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին, մասնավորապես տարկետման իրավունքի վերացմանը։

«Հայոց բանակում զինվորներին սպանում են, նրանց գործերը կոծկում են, անմեղ զինվորներին դատապարտում են չկատարած հանցագործությունների համար, իսկ իրական հանցագործները մնում են անպատիժ։ Դա գիտեն բոլորը։ Մենք պրոբլեմը արմատից չենք կարողանում լուծել։ Սերժն էլ ասում է՝ ինչ ուզում եք արեք։ Արդյունքում էլ անողները բանակի հերն անիծում են և ստիպված գնում են այնպիսի սխալ քայլերի, ինչպիսին տարկետման իրավունքի սահմանափակումն էր»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ տարկետման իրավունքի սահմանափակումը պետության զարգացմանը խոչընդոտող, սխալ քայլ էր։ «Եթե այդ 140 ասպիրանտների 10 տոկոսն էլ շարունակի զբաղվել գիտությամբ և արդյունք ունենա, դա մեր երկրի համար առաջընթացի խթան կհանդիսանա։ Բայց պաշտպանության նախարարությունը գնաց այդ ճանապարհով, քանի որ այսօր ոչ մեկը չի ցանկանում ծառայել բանակում՝ այդտեղ գործող բարքերի պատճառով, պաշտոնյաները փախցնում են իրենց երեխաներին։ Դրա համար այդ 140 հոգին էլ է էական։ Ես ունեմ տվյալներ, որ երբ Սերժ Սարգսյանի խնամին էր Կենտրոնական բժշկական հանձնաժողովի պետը, այդ ժամանակվանից կոռուպցիան մեծ տարածում գտավ բանակում։ «Առողջ զորակոչիկները ազատվում էին ծառայությունց, հիվանդները նրանց տեղը զորակոչվում էին բանակ։ Ամեն ինչ անում էին փող աշխատելու համար։ Հիմա էլ նույն վիճակն է՝ քիչ տարբերությամբ։ Հիմա էլ պարտադրանք է։ Տարկետման իրավունքի վերացումը ստիպողաբար կատարված քայլ էր»,- ասաց Մարտիրոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ստիպողաբար ծառայությունը հետևանքներ կունենա ինչպես բանակի, ծառայության վրա, այնպես էլ երկրի զարգացման. «Ստիպողաբար ծառայությունը հղի է շատ վատ հետևանքներով՝ լարվածություն, կոնֆլիկտային իրավիճակներ։ Մինչդեռ պետք է ճիշտ հակառակն արվեր։ Ամեն ինչ պետք է արվեր, որ հայ երիտասարդը հաճույքով ու սիրով գնար ծառայության։ Իսկ դրա համար էլ պետք է բեսպրեդելը վերացվի բանակից, կանոնադրական պայմաններ հաստատվեն, քանի որ հայ զինվորն այսօր գտնվում է ստրկատիրական վիճակում, ոտնահարվում են զինվորի բոլոր իրավունքները։ Եթե այս վիճակը վերացվի, նոր կարելի է ինչ-որ հարցեր քննարկել»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում