Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցը։ Այս մասին ասել է Էրդողանը՝ ամփոփելով Ռուսաստան կատարած իր այցի արդյունքները, հայտնում է թուրքական Star պարբերականը։
Էրդողանի խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ ԱԽ բանաձևերը։
Էրդողան-Պուտին բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 13-ին, Սոչիում։