Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին 3 տարի, Կարեն Քոչարյանին 3 տարի, Դավիթ Հարությունյանին 2 տարի ազատազրկման: Անդրանիկ Քոչարյանին և Ժորա Զաքարյանին 2 տարի ազատազրկման: Այս երկու ամբաստանյալների նկատմամբ դատախազը միջնորդեց պայմանական կիրառել և սահմանել 3 տարի փորձաշրջան: