Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

«2027-ից հետո Հայաստանը ձեռնամուխ է լինելու նոր ատոմակայանի կառուցմանը»

«2027 թվականին, երբ ավարտվի ատոմակայանի շահագործման ժամկետը, մենք ձեռնամուխ ենք լինելու նորի կառուցմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանը կառուցվելու է ավելի նոր տեխնոլոգիաներով, որի դեպքում ռիսկերը նվազագույնի կհասցվեն։ «Ներկայումս մեծ փոփոխություններ են տեղի ունենում մոդուլյար ռեակտորների շուկայում։ Եվ հիմա, քանի որ մենք երկարացնում ենք ատոմակայանի ներկա բլոկի ռեսուրսը, ժամանակ ունենք ուսումնասիրելու ոլորտը և ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու»,- նշեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է գումարի մոտավոր չափին, որը կպահանջվի նոր ատոմակայան կառուցելու համար, Հարությունյանը նշեց, որ դա կախված կլինի ատոմակայանի հզորությունից։ «Մենք պետք է նայենք էլեկտրաէներգիայի պահանջարկին։ Եթե պահանջարկը կա, կա նաև ռեսուրս։ Բայց Հայաստանը իր սեփական ռեսուրսներից, բյուջեից դժվար թե ներդրում կատարի և ատոմակայան կառուցի։ Մենք ստեղծելու ենք լավագույն պայմանները, որպեսզի մասնավոր սեկտորի հետ համատեղ դա կառուցենք։ Դա է եղել և մնում հիմնական մոտեցումը»,- ընդգծեց էներգետիկայի փոխնախարարը։

Նշենք, որ ատոմակայանից չհրաժարվելու վերաբերյալ վերջերս խոսեց նաև Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման մասին քննարկումներն արհեստական են ու որևէ աղերս չունեն իրականության հետ։ «ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին»,- նշել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ «Ռոսատոմ» պետական ընկերության հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ աշխատանքները:

«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան, և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն մինչև 2027թ.-ը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», – ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

«Երբ Սերժ Սարգսյանը շատ սառնասրտորեն խոսում է ատոմակայանից չհրաժարվելու կամ նոր ատոմակայան կառուցելու մասին, ապա դա երկու բանի մասին է խոսում. կա՛մ նա բացարձակ չի հասկանում միջուկային էներգետիկայից, ռեակտորներից, կա՛մ նա բացարձակ թքած ունի մեր տարածաշրջանի, Հայաստանի, հայ ժողովրդի ապագայի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Հակոբ Սանասարյանը։

Նրա խոսքով՝ ատոմակայանների խնդիրը մենակ Հայաստանին չի վերաբերում։ «Խնդիրն այն է, որ ռեակտորը իր գործունեության ընթացքում աստիճանաբար կորցնում է իր առաձգականությունը նեյտրոնների հարվածների ազդեցության տակ և այլ պրոցեսներում։ Արդյունքում այդ մետաղը դառնում է շատ փխրուն։ Առաջին հայացքից տպավորություն է, որ շատ հզոր բան է կանգնած, բայց այն կարող է շատ փխրուն դառնալ և կտրուկ բարձրացնել վթարի հավանականությունը։ Եթե այսքանը նա չգիտի, ինչու է նման հայտարարություններ անում։ Չնայած չկա մի հարց՝ լինի դա ռազմաքաղաքական, տնտեսական, բարոյական, որի վերաբերյալ նա արտահայտվի որպես երկրի ղեկավար, իրեն պահի որպես երկրի նախագահ, որպես երկրի պատասխանատու»,- նկատեց Սանասարյանը՝ հավելելով. «Ցավոք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս նա մի համբավ ունի՝ խաղատներում եղած մարդ։ Էլ չեմ ասում մյուսները»։

Անդրադառնալով փոխնախարարի դիտարկումներին, թե առաջիկայում հնարավոր է ավելի նոր տեխնոլոգիաներով ատոմակայան կառուցել, որի դեպքում վթարների հավանականությունը չնչին է, դրանք ավելի անվտանգ են, Սանասարյանն արձագանքեց. «Այո, ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները կարող են այնպես փոխվել, որ այն խոշորածավալ սպառնալիքը, որը կա, կարող է անհետանալ։ Տեխնոլոգիաների խնդիր է։ Բայց դա զուտ ենթադրություն է, երևակայության ժանրից։ Դրա մասին ենթադրություններ են անում մարդիկ, ովքեր այդ ոլորտից կիլոմետրերով հեռու են, բայց մարդկանց գլխի տակ վտանգավոր փափուկ բարձ են դնում, մահվան բարձ։ Նոր ատոմակայան կառուցելու հեռանկարը նույնքան սպառնալիքներ է պարունակոմ, որքան կա գործողի պարագայում»,- նշեց բնապահպանը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի մասին ենթադրություններ անողները անտեսում են գիտական բոլոր փաստերը։ Հայկական ատոմակայանը կառուցված է խիստ ոչ բարենպաստ միջավայրում, ատոմակայանների համար անթույլատրելի վայրում։ «Դրա մասին գիտնականները փաստեցին 1992 թվականին։ Այդ ժամանակ ամբողջությամբ նկարագրվեց տեղանքի սեյսմատեկտոնիկ վիճակը։ Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ ընդհանրապես անթույլատրելի էր այդ տարածքում ատոմակայան կառուցելը։ Այսքանից հետո դեռ խոսք է գնում նորը կառուցելու մասին»։

Նշենք, որ դեռ 2016թ. ապրիլին «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա, և հայկական նոր ատոմակայանի շինարարությունից կարելի է խոսել միայն համապատասխան հաշվարկների ու հիմնավորումների առկայության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում