Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ իրականացված հրթիռի արձակումը համարում է Իրանի կողմից ագրեսիայի դրսևորում։ Դրա հետ կապված Սաուդյան Արաբիան հայտարարել է ինքնապաշտպանության և Իրանին պատասխանելու իր իրավունքի մասին։
«Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ դա իրանական ռեժիմի կողմից ռազմական ագրեսիայի վրդովեցնող գործողություն է և կարող է ապագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ պատերազմական գործողություն»,-ասվում է զինվորականների հայտարարությունում, որտեղ նաև նշվում է, որ դրանով իսկ հաստատվում է թագավորության օրինական իրավունքը պաշտպանելու իր տարածքն ու ժողովրդին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի (ինքնապաշպանության իրավունքի մասին), փոխանցում է RIA Novosti-ն։