Monday, 06 05 2024
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն

TED talks․ Լիզա Դոնելի․ Հումորը որպես փոփոխության միջոց

Ես վախենում էի կանացի հասունությունից։ Այնպես չէ, որ այժմ չեմ վախենում, բայց սովորել եմ ձևացնել։ Սովորել եմ ճկուն լինել։ Իրականում, մի շարք հետաքրքիր միջոցներ եմ մշակել այդ վախն հաղթահարելու համար։ Թույլ տվեք բացատրել։ 50-60-ականներին, երբ ես մեծանում էի,փոքր աղջիկները պիտի լինեին բարի և խոհուն, սիրունատես, նուրբ ու փափուկ։ Եվ մենք պիտի տեղավորվեինք մեր դերերի մեջ, որոնք այդքան էլ հստակ չէին։ Իրականում այդքան էլ պարզ չէր թե ինչ է մեզանից սպասվում։

Մեր շուրջը բավականին օրինակներ կային։ Կային մեր մայրերը, մորաքույրները և հորաքույրները, մեր զարմուհիները, մեր քույրերը, և իհարկե մշտապես ներկա լրատվամիջոցները, որոնք ռմբակոծում էին մեզ պատկերներով և բառերով, թելադրելով մեր ինչպիսին լինենը։ Իմ մայրը տարբերվում էր մյուսներից։ Նա տնային տնտեսուհի էր, բայց մենք աղջկական բաներ չէինք անում։ Եվ նա չէր գնում վարդագույն զգեստներ ինձ համար։ Փոխարենը, նա գիտեր, թե ինչի կարիք ես ունեմ, և նա ինձ համար գնեց ծաղրանկարների գիրք։ Եվ ես այն կուլ տվեցի։ Ես նկարում էի ու նկարում էի, և քանի որ ես գիտեի, որ հումորն ընդունելի է իմ ընտանիքում, ես կարող էի նկարել, անել այն ինչ ցանկանում էի, և ստիպված չլինել խոսել, ես շատ ամաչկոտ էի, և միևնույն ժամանակ հավանություն ստանալ։ Ես դարձա ծաղրանկարիչ։ Երբ մենք երիտասարդ ենք, մենք միշտ չէ, որ գիտենք․․․մենք գիտենք, որ գոյություն ունեն կանոններ, բայց միշտ չէ, որ գիտենք․․․ մենք դրանց չենք հետևում, չնայած նրան, որ ծննդյան պահից դրանք հետք են թողնում մեր վրա, մեզ ասում են, թե որն է աշխարհում ամենակարևոր գույնը։ Մեզ ասում են թե ինչ տեսք մենք պիտի ունենանք։ (Ծիծաղ) Մեզ ասում են ինչ հագուստ կրել, (Ծիծաղ) և ինչ սանրվածք ունենալ, (Ծիծաղ) և ինչպես պահել մեզ։

Կանոնները, որոնց մասին խոսում եմ մշտապես հսկվում են մշակույթի կողմից։ Մենք կարգավորման ընթացքում ենք գտնվում։ Եվ հիմնական ոստիկաններն այստեղ կանայք են,որովհետև կանայք մշակույթի կրողներն են։ Մենք փոխանցում ենք այն սերնդից սերունդ։ Ոչ միայն, մենք միշտ ունենք այն աղոտ զգացմունքը, որ մեզանից ինչ-որ բան են ակնկալում։ Եվ բոլոր այդ կանոնները, ամենից բացի, անընդհատ փոփոխվում են։ (Ծիծաղ) Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում, և շատ խոցելի վիճակում ենք հայտնվում։

Եթե ձեզ դուր չեն գալիս այս կանոնները, և դրանք շատերիս դուր չեն գալիս, ես գիտեմ, որ ինձ դուր չէին գալիս, և մինչ այժմ դուր չեն գալիս, չնայած և ես հետևում եմ դրանց որոշ դեպքերում,առանց գիտակցելու, որ հետևում են դրանց, ի՞նչ ավելի լավ միջոց կա դրանք փոխելու քան հումորը։ Հումորը հիմնված է հասարակության ավանդույթների վրա։ Այն վերցնում է մեր իմացածը և պտտում այն։ Այն վերցնում է վարքի և հագուստի կանոնները, և դարձնում դրանք անսպասելի, և հենց դա է ծիծաղ առաջացնում։ Ի՞նչ կկատարվի, եթե միացնեք հումորը և կանանց։ Կարծում եմ փոփոխություն կստանանք։ Քանի որ կանայք ներգրավված են այս ամենի մեջ, և մենք այդքան լավ գիտենք ավանդույթները, մենք կարող ենք մեկ ուրիշ տեսակետ առաջադրել։

Ես սկսեցի նկարել քաոսային վիճակի ժամանակ։ Ես մեծացել եմ Վաշինգտոնից ոչ հեռուքաղաքացիական իրավունքների համար պայքարի, սպանությունների, Ուոթերգեյթի լսումների և ֆեմինիստական շարժման ժամանակ։ Կարծում եմ, ես նկարում էի, որպեսզի հասկանայի, թե ինչ է կատարվում։ Իմ ընտանիքը նույնպես քաոսի մեջ էր։ Եվ ես նկարում էի, որպեսզի ընտանիքս փրկեմ, (Ծիծաղ) փորձում էի ընտանիքս փրկել ծիծաղի օգնությամբ։ Բայց դա չօգնեց։ Ծնողներս բաժանվեցին, և քույրս ձերբակալվեց։ Բայց ես գտա իմ տեղը։ Ես հասկացա, որ ստիպված չեմ բարձրակրունկ կոշիկներ կրել, ստիպված չեմ վարդագույն զգեստներ հագնել, և գտա իմ տեղը։

Երբ ես մի քիչ ավելի մեծացա, իմ 20-ականներում, ես գիտակցեցի, որ չկան շատ կին ծաղրանկարիչներ։ Եվ ես մտածեցի․ «Միգուցե ես կարող եմ կոտրել կանանց հանդեպ խտրականության խոչընդոտը ծաղրանկարչության ոլորտում»։ Եվ ես արեցի դա, ես դարձա ծաղրանկարիչ։ Իսկ այնուհետև, իմ 40-ականներում, ես սկսեցի մտածել, «Ինչ՞ու չանել ինչ-որ բան։Ես միշտ սիրել եմ քաղաքական ծաղրանկարներ, ինչ՞ու չանել մի բան իմ ծաղրանկարների օգնությամբ, որպեսզի մարդիկ մտածեն այն հիմար օրենքների մասին, որոնց մենք հետևում ենք,և նաև ծիծաղեն»։

Իմ պատկերացումը հատկապես (Ծիծաղ) իմ պատկերացումը հատկապես ամերիկյան պատկերացում է։ Ոչինչ չեմ կարող անել։ Ես այստեղ եմ ապրում։ Չնայած շատ եմ ճանապարհորդել, ես դեռ մտածում եմ ինպես ամերիկուհի։ Բայց ես հավատացած եմ, որ կանոնները, որոնց մասին խոսում եմ համըդհանուր են, իհարկե, յուրաքանչյուր մշակույթ ունի իր յուրահատուկ կանոնները վարքի, հագուստի և ավանդույթների հետ կապված, և յուրաքանչյուր կին գործ ունի նույն խնդիրների հետ, որոնց հետ մենք առնչվում ենք ԱՄՆ-ում։ Նմանապես, մենք ունենք, քանի որ կանայք ներգրավված են, մենք գիտենք ավանդույթները, մենք զարմանահրաշ անտեննա ունենք։

Վերջերս իմ աշխատանքը միջազգային ծաղրանկարիչների հետ համագործակցությունն է, որից ես մեծ հաճույք եմ ստանում։ Եվ այն թույլ է տվել, որ ես գնահատեմ ծաղրանկարների ազդեցության ուժը ճշմարտությունը բացահայտելու գործում, արագ և սեղմ ժամկետներում։ Եվ բացի դրանից, այն կարող է հասնել դիտողին, ոչ միայն բանականության, այլ նաև զգացմունքների միջոցով։ Իմ աշխատանքը նաև թույլ է տալիս ինձ համագործակցել կին ծաղրանկարիչների հետ ամբողջ աշխարհում, այնպիսի երկրներից ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Թուրքիան,Արգենտինան, Ֆրանսիան, և մենք միասին ծիծաղել ենք, և զրուցել և կիսվել մեր դժվարություններով։ Այս կանայք այնքան շատ ջանք են թափում, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն, որոշ շատ բարդ հանգամանքներում։ Եվ ես երջանիկ եմ, որ կարող եմ աշխատել իրենց հետ։

Մենք խոսում ենք այն մասին, որ կանայք խորը ըմբռնում ունեն, ի շնորհիվ այն նուրբ դիրքի,որպես սովորույթների պահպանող իրենց դերի, որ մենք ունենք այս հսկայական ներուժը,փոփոխություն մտցնելու։ Եվ ես կարծում եմ, ես հավատացած եմ, որ մենք կարող ենք փոխել այս ամենը ծիծաղ պարգևելով։

Շնորհակալություն։

(Ծափահարություններ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում