Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

«Գրեմմի» մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով կեզրափակվի «Yerevan Jazz Fest 2017»-ը

Ջազը սիրո արտահայտչամիջոց է, այն բացառում է պարտադրանքը. նոյեմբերի 3-ին «Yerevan Jazz Fest 2017»-ի ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանը նման կերպ բնութագրեց երաժշտությունը Կուբայից Հայաստան ժամանած հանրահայտ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան:

Փառատոնի փակման համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթներ կունենան նաև Վահագն Հայրապետյանը, Ալեքսիս Ավագյանը, կանցկացվի նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ինձ համար մեծ պատիվ է փառատոնին ելույթ ունենալը: Իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծ բավականությամբ եմ հանդես գալու հայ երաժշտասերների առաջ:  Կցանկանամ նաև կապ հաստատել հայ ջազմենների հետ»,-ասաց Ռուբալկաբան:

Նա ընդգծեց, որ Կուբան ունի ջազի վաղեմի պատմություն, որի ընթացքում դաշնամուրն իր ուրույն տեղն է զբաղեցրել: Ռուբալկաբան շեշտեց, որ դաշնամուրային համերգները մարտահրավերներ են երաժշտասերներին, բայց նաև լավ հնարավորություն  դաշնակահարի ինքնությունը, անհատականությունը  երևան հանելու, այն ունկնդրին մատուցելու համար:

«Սկզբում  հարվածային գործիքներ էի նվագում: Հավանաբար, նախախնամություն էր կամ ճակատագիր դաշնամուրն ընտրելը: Զարմանալի է, բայց Կուբայում դաշնակահարների վաթսուն տոկոսը նախկինում հարվածային գործիքներ են նվագել, իհարկե, հակառակն էլ է եղել»,-ասաց երաժիշտը:

Գոնսալո Ռուբալկաբայի խոսքով` երաժշտություն ստեղծելիս չի մտածում ձևաչափի մասին, քանի որ  ջազը յուրահատուկ է: Կարևոր չէ լատինական, թե այլ ջազ:

Նա ընդգծեց, որ համագործակցել է աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող երաժիշտների հետ: «Համերգները, փառատոները դիտարկում եմ իբրև աճելու հնարավորություն: Ես բերում եմ ինչ-որ բան, բայց նաև տանում»,-եզրափակեց երաժիշտը:

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում