Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Ինչու է Պուտինը մեկնում Թեհրան. Donya-e Eqtesad, Թուրքիա

Ինչպես հայտնում է «Ալ Մոնիթոր» պարբերականը, ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի երկօրյա այցը Իսրայել նաև այդ երկիր Շոյգուի առաջին այցն էր իբրև ռազմական գերատեսչության ղեկավար, եթե չասենք՝ ռուս որևէ բարձրաստիճան զինվորականի առաջին այցն այդ երկիր առհասարակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Շոյգուն հանդիպումներ ունեցավ իսրայելցի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաև Իսրայելի ԶՈՒ շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահի հետ: Արդեն հաջորդ օրը Շոյգուին ընդունեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Իրանական Entekhab Daily-ն այդ օրերին գրեց, որ Շոյգուի՝ Իսրայել այցից հաշված ժամեր անց արդեն իսրայելական զինուժի ռազմական ինքնաթիռները հարվածեցին Սիրիային՝ իբրև թե պատասխանելով սիրիական ռազմական ավիացիայի՝ ավելի վաղ Իսրայելի տարածքի ռմբակոծման: Թել Ավիվն էլ շրջահայացորեն հայտարարեց, որ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի մասին ժամանակին իրազեկվել է ռուսական կողմին և անձամբ Սերգեյ Շոյգուին: Եվ այս ամբողջը հանուն այն բանի, որ այդ հարվածը չստվերեր ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարի այցը, իսկ Մոսկվան էլ կտրուկ և բացասական արձագանքով հանդես չգար:

Շոյգուի՝ դեռևս սեպտեմբերին Դամասկոս այցելության համեմատ, որն, ի դեպ, այդպես էլ մնաց խորհրդավորության քողով ծածկված և առեղծվածային, Իսրայել այցելությունը կոնկրետ խնդիրներ ուներ, ինչի մասին հայտարարել էր Շոյգուն Լիբերմանի հետ հանդիպման ժամանակ՝ մասնավորապես ասելով. «Չնայած ռազմատեխնոլոգիական ոլորտում մեր երկրները գործակցում են, սակայն հիմնական խնդիրը մնում է ահաբեկչության դեմ պայքարը և ռեգիոնալ խնդիրների լուծումը: Մենք երկուսս էլ (նկատի ունենալով Իսրայելի ՊՆ-ին) հակված ենք քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Սիրիային»:

Շոյգուն ասել էր, որ ռուսական ռազմական օպերացիաները Սիրիայում մոտենում են իրենց վերջնագծին, և կան մի շարք հարցեր, որոնք նորովի լուծման կարիք ունեն և պետք է քննարկվեն նաև մոտ ապագայում: Հաշվի առնելով Ավիգդոր Լիբերմանի դրական արձագանքը և այն հանգամանքը, որ վերջինս իր խոսքը նախ սկսել է ռուսերենով, ապա արդեն նույն միտքը, եբրայերեն կրկնելով, շարունակել արդեն եբրայերենով՝ կարելի է ասել, որ Իսրայելի կողմից Շոյգուի ասածը ընդունվել է: Շոյգուի ակնարկը պաշտպանական ոլորտում ռուս-իսրայելական գործակցության առնչությամբ կարելի է մեկնաբանել նաև որպես ապացույց այն բանի, որ իսրայելական կողմը հետաքրքրված է ռուսական БТР և БМП, ինչպես նաև նաև հայտնի «Տերմինատոր» БМПТ մեքենաների ձեռք բերմամբ: Մոսկվան արդեն հայտարարել էր, որ այս վերջին մեքենան ուղարկվել է Սիրիա հատուկ այն բանի համար, որպեսզի ԻՊ գրոհայինների դեմ օպերացիաների ընթացքում անմիջական մարտական պայմաններում անցնի փորձարկում, և այդ փորձարկման արդյունքները եղել են գոհացուցիչ: Ռուսական կողմը արձանագրել է, որ այս մեքենան իրեն լավ է դրսևորել նաև փողոցային մարտերի ժամանակ:

Ուշագրավ է այն, որ Իսրայելը դեռևս երբեք ռուսական սպառազինություններ չի գնել և միայն բավարարվել է փոքրամասշտաբ համատեղ նախագծերի իրականացմամբ, որոնք էլ վերաբերել են միայն խորհրդային ժամանակների սպառազինությունների արդիականացմանը երրորդ երկրներում, մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, Իսրայելից անմիջականորեն սպառազինություններ գնել է: Ուստի այս համատեքստում կարևոր են ապագա գործարքների և ռազմական և ֆինանսական բաղադրիչները:

Ռազմական գործակցությունից և Սիրիայի խնդրի արծարծումից բացի՝ Շոյգու-Լիբերման քննարկումներում տեղ են ունեցել նաև Իրանին առնչվող հարցերը և Իրանի հանդեպ ունեցած մոտեցումները ևս՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայի համար, խոսվել են երկու բարձրաստիճան զինվորականների կողմից:

Այն, որ Շոյգուն հայտարարել է, թե ռուսական ներկայությունը Սիրիայում մոտենում է իր վերջնագծին, բավական լուրջ մտորումների առիթ է տալիս՝ հասկանալու համար, թե ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնելու Դամասկոսի հանդեպ Մոսկվայի վարելիք քաղաքականությունը արդեն հաջորդ փուլում: Զուտ Շոյգուի խոսքին հետևելով՝ դժվար է որևէ կոնկրետություն տեսնել, և հստակ կանխատեսում անելու համար ավելի լայն ինֆորմացիա է պետք թեկուզ և այն մասով, թե որոնք էին ի վերջո ռազմական օպերացիաների նպատակները:

Այս տարվա փետրվարից սկսած Շոյգուն և Պուտինը փոխնեփոխ հայտարարել են այն մասին, որ Սիրիայում ռուսական զորակազմն իր առջև դրված խնդիրներն իրականացրել է, ռուսական զինվորականները վերադառնալու են տուն, և նույնիսկ հիմնական զորակազմի տունդարձի հրաման էլ արձակվեց Կրեմլից: Սակայն ռուսական ներկայությունն այդպես էլ չավարտվեց: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ արդեն Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նույնը՝ հավելելով, որ Սիրիայում բոլոր պայմանները ստեղծվում են խաղաղ կյանքի վերականգնման համար:

Անցյալ շաբաթվա տվյալներով՝ Սիրիայի տարածքի 92%-ն արդեն ազատագրված է ԻՊ գրոհայիններից: Սակայն ամեն բան այդքան պարզ չէ, որքան թվում է, քանի որ Ռուսաստանի դեմ ծառացած մարտահրավերները չեն նահանջել, և հետագայում արդեն պետք է որոշվի նախ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական ճակատագիրը, և ապա անհնարին է ռեգիոնում Իրանի ազդեցության հարաճուն ընթացքը ուշադրությունից դուրս թողնելը:

Պատահական չէ, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Լիբերմանը Իրանի թեմայով գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ Իսրայելը երբեք թույլ չի տա, որ Իրանը դիրքերն ամրացնի Սիրիայում: Коммерсантъ-ն էլ իր հոդվածներից մեկում մանրամասնում է, որ Շոյգու-Լիբերման հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի ներգրավվածության հարցը: Բացի այդ, Մոսկվան պարզաբանել է ապաէսկալացիոն չորս գոտիների ստեղծման հարցը, որտեղ Իսրայելը ևս ուներ վերապահումներ, քանի որ դեմ էր, որ այդ գործընթացում Իրանը մասնակցություն ունենա:

Ըստ ամենայնի, Մոսկվան նաև որոշակի հավաստիացումներ է տվել Թել Ավիվին «Հըզբոլլահ» շարժմանն իր աջակցության հետ կապված՝ նշելով, որ այդ աջակցությունն առանձնահատուկ նշանակություն չի ունեցել, և ոչ էլ ռուսական կողմը «Հըզբոլլահին» ռազմական մատակարարումներ է կատարել: Ռուսական ճկուն քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որը հիմնվում է բոլորի հետ գործակցության եզրեր ունենալու փիլիսոփայության վրա, ըստ ամենայնի այդքան էլ դյուրին գործ չէ, քանի որ ռեգիոնի խաղացողներից է նաև Իսրայելը, և այստեղ Պուտինը փորձում է ամեն կերպ իր կողմը գրավել Թել Ավիվին՝ նրան կտրուկ գործողություններից զերծ պահելու համար:

Այս պահին և՛ Թել Ավիվը, և՛ Մոսկվան վճռականությամբ լի են մի դեպքում՝ Իրանին իր սահմանների մոտ ամրապնդելու քաղաքականությունը ի դերև հանելու հարցում, մյուս դեպքում՝ դիրքերը ռեգիոնում ամրացնելու հարցում, և այստեղ Մոսկվան իր չեզոք և բոլորի հետ գործակցելու պատրաստակամ կեցվածքը օգտագործելու է, և կարելի է պատկերացնել, թե ինչ օրակարգ կունենա Պուտինը այս տարվա նոյեմբերին Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում