Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Սերժ Սարգսյանը շատ ճիշտ նկարագրեց պրոցեսը՝ մի ձեռքով բանակցում են, մյուսով՝ սեղմում ձգանը. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

 

– Պարոն Դուբնով, ինչպե՞ս պիտի գնահատենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնևում՝ հաշվի առնելով այդ հանդիպմանը հաջորդած իրադարձությունները, մասնավորապես այն փաստը, որ հանդիպումից ընդամենը երեք օր անց ադրբեջանական կողմը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը շփման գծում, որի հետևանքով զոհվեց հայ զինծառայող: Բաքուն մեղադրում էր Հայաստանի նախագահին Ժնևի պայմանավորվածությունները խախտելու համար, և հիմա Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ ասելով, որ հնարավոր չէ մի ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել: Ի՞նչ է այս ամենը նշանակում, տեսնո՞ւմ եք նոր միտում գործընթացում:

– Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է նկարագրել պրոցեսը՝ մի ձեռքով բանակցում են, մյուսով՝ սեղմում են ձգանը: Այդպես եղել է, այդպես է և այդպես կլինի, որովհետև Ժնևի բանակցությունները որևէ կապ չունեին այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում շփման գծում: Այդ նույն օրերին ադրբեջանական կողմն էր հայտարարում ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին: Հռետորաբանությունը գրեթե նույնն էր, ինչ Հայաստանում: Եվ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Ժնևի հանդիպումը ցուցադրական խաղ էր, որին կողմերը գնացին, կարծում եմ, միջնորդների ճնշման ներքո, քանի որ միջնորդներին էլ պետք է ցույց տալ նշաններ, թե պրոցեսը կենդանի է, շարունակվում է: Այս իմաստով միջնորդներին կարելի է հասկանալ, այլապես եթե չարվեն նման հերթապահ հայտարարություններ, ապա Մինսկի խմբի աշխատանքի գոյությունն ընդհանրապես կդառնա անհասկանալի ու անիմաստ:

– Կարծում եք, որ նախագահները համաձայնեցին գնալ այդ հանդիպմանը՝ զուտ բարի կամք դրսևորելու նպատակո՞վ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ նրանք Ժնևում քննարկել են 2018-ի խնդիրները, ինչը չի բացառվում, որովհետև Սարգսյանն ունի նման խնդիր: Որոշ փորձագետներ առաջ քաշեցին կարգավորման մենաշնորհայնացման մասին թեզը, և իսկապես Սերժ Սարգսյանը կուզենար պահպանել իր այդ մենաշնորհը: Հնարավոր է՝ Բաքուն և համանախագահները աջակցում են նրան այդ հարցում, և իր մասնակցությունը Ժնևի հանդիպմանը տեղավորվում է հենց այդ փաթեթի հետ, որ Սերժ Սարգսյանը ժառանգում է իր մենաշնորհային դերը՝ որպես բանակցող ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ինչ աթոռ էլ որ նա զբաղեցնի 2018 թ. ապրիլից հետո: Ազդեցության լծակներ կային նաև Ալիևի նկատմամբ. ընդհանուր միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այսօր շատ ակնհայտ է, և այս պայմաններում Ալիևը չէր կարող տորպեդահարել բանակցությունները: Բայց երկու նախագահներն էլ շատ գրագետ խաղացին՝ ցուցադրելով իրենց դժգոհությունը և բանակցելու ցանկության բացակայությունը: Դա շատ ակնհայտ էր, և որևէ մեկը չէր էլ թաքցնում դա:

– Հանդիպման շուրջ ձևավորված միջավայրը զգալիորեն տարբերվում էր հետապրիլյան իրավիճակի ընդհանուր տրամաբանությունից, և հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հայտարարեց, թե իրենք պայմանավորվել են թուլացնել լարվածությունը շփման գծում, և թե՛ նա, թե՛ Ադրբեջանի նախագահը խորապես դրանում շահագրգռված են: Իսկ հիմա նա ասում է, որ «բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում»: Սրանից կարելի է ենթադրել, որ նախագահներն իսկապես պայմանավորվել են սկսել կոնկրետ բանակցություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Ասածս կարող է փոքր-ինչ ցինիկ հնչել, բայց լարվածության մակարդակը, հաշվի առնելով նաև վերջին ողբերգական միջադեպերը, զգալիորեն ընկել է՝ նախորդ ամիսների համեմատությամբ: Ամիսներ առաջ մենք կարոտախտով էինք հիշում այն ժամանակները, երբ շփման գծում հրադադարի ռեժիմը օրական խախտվում էր ոչ թե հազար, այլ ընդամենը մի քանի տասնյակ անգամ: Հիմա լարվածությունը զգալիորեն նվազել է, և աստիճանաբար վերադառնում ենք նախկին վիճակին: Սա խաղաղ շրջան է, որն այսպես թե այնպես, երկար չի տևի, որովհետև հրացանները կախված են բոլոր պատերից: Հնարավոր է՝ երկու կողմերն էլ ինչ-որ կերպ ուժեղացրել են վերահսկողությունն իրենց զինված ուժերի նկատմամբ, որպեսզի քիչ կրակեն, չլինեն սադրանքներ: Գուցե դա տեղի է ունեցել հանդիպումից շատ ավելի առաջ: Չեմ կարծում, թե այն, ինչ հիմա տեղի ունեցավ, խախտում է այդ զինադադարը: Կարծում եմ՝ աստիճանաբար իրադրությունը կվերադառնա լարվածության ստանդարտ մակարդակին՝ ոչ բարձր, ոչ էլ ցածր: Եվ դա որևէ կապ չուներ Ժնևի հանդիպման հետ, որովհետև այն խիստ արարողակարգային էր և անհետաքրքիր:

– Բայց եթե լարվածության մակարդակը իսկապես իջնի, ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում բանակցային գործընթացի առաջմղման համար, այդպես չէ՞:

– Կարծում եմ՝ մոտ ժամանակներում առաջընթացը բացառվում է, որովհետև մինչև 2018-ը դժվար թե Հայաստանում որևէ քննարկում լինի Մադրիդյան ծրագրի մասին, որի մեջ շրջանառվում «շրջանների վերադարձ» բառակապակցությունը: Չեմ կարծում, թե իշխանության փոխանցման այս փուլում որևէ մեկը կփորձի քննարկել նման լուրջ խնդիրներ:

Նույնը կլինի Ադրբեջանում, որովհետև իրականում խոսելու բան էլ չկա: Սպասելիքները Կազանյան փաստաթղթից և կարգավորման այլ տարբերակներից և բոլոր այդ քննարկումները, որ տեղի էին ունենում մեկ տարի առաջ, այն ժամանակ էլ, մեղմ ասած, չափազանցված էին: Բանակցությունների առաջընթացի մասին խոսելն անիմաստ է, որովհետև բանակցությունների սեղանին չկա այնպիսի սխեմա, որը կարելի է քննարկել:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանն իսկապե՞ս հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման պահանջից, և եթե հրաժարվել է, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ է դրա փոխարեն խոստացել Ադրբեջանը:

Ինձ թվում է՝ սա անուղղակի քաղաքական հարց է, որովհետև քաղաքական կամքի առկայության դեպքում երկու կողմերն էլ կարող էին լուծել տեխնիկական այդ հարցերը, եթե խոսում ենք լարվածության նվազեցման և անվտանգության մասին: Բայց տվյալ իրավիճակում երկու կողմերն էլ կարող են մեկը մյուսի վրա գցել մեղքը: Դա հենց այն է, ինչով կողմերը զբաղվում են ավելի քան 20 տարի, և անվտանգության հետ կապված հարցերը ստեղծված են հենց դրա համար, որպեսզի կողմերն իրար մեղադրեն ինչ-որ բան խախտելու համար: Եվ դա շատ հեշտ է, որովհետև ոչ ոք չի կարող պարզել, թե ով է սկսել փոխհրաձգությունը:

– Իսկ Դուք համաձա՞յն եք այն քննադատության հետ, որ հրաժարվելով Վիեննայի օրակարգից՝ Հայաստանը որոշ չափով նահանջում է իր դիրքերից:

Եթե բանակցային գործընթացը պատկերացնենք որպես խաղանիշների տեղաշարժ խաղաքարտի վրա, ապա, անշուշտ, դա նահանջ է: Բայց ես զարմացած եմ, որ այդ խաղանիշը այդքան երկար մնաց իր տեղում. գրեթե մեկուկես տարի Հայաստանը կարողացավ մնալ այդ դիրքում, և այդ ընթացքում նա հասցրեց բոլոր ներքաղաքական և արտաքին քաղաքական օգուտները ստանալ այդ դիրքից: Իհարկե, կարող էր մի քիչ էլ մնալ այդ դիրքում, բայց դա ձանձրացրեց միջնորդներին, միջազգային հանրությանը, և Հայաստանը ստիպված եղավ հրաժարվել: Ֆորմալ առումով դա նահանջ էր, բայց ըստ էության, եթե խոսենք բիզնեսի լեզվով, դա հաջողակ նախագիծ էր, որն ավարտվեց:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում