Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին հարցերի կոմիտեն աջակցել է նախաձեռնությանը, համապատասխան որի՝ Վրաստանի քաղաքացիները պետք է «նախնական թույլտվություն» անցնեն առանց վիզայի Եվրոպա ուղևորվելուց առաջ։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։
Թբիլիսիում կարծում են, որ այդ քայլով ԵՄ-ն մի կողմից արձագանքում է Վրաստանից անօրինական ներգաղթյալների հոսքին, որն ուժեղացել է գարնանը վիզաների չեղարկումից հետո, մյուս կողմից չի ցանկանում բացահայտ փչացնել հարաբերությունները վրացական իշխանությունների հետ։
Եվրախորհրդարանի կոմիտեի որոշման մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Վախթանգ Մահարոբլիշվիլին։ Դրա համար պետք է էլեկտրոնային հայտ լրացնել, կցել տեղեկանք աշխատավայրի և եկամուտների մասին, վճարել 10 եվրո և սպասել Շենգենյան գոտի մուտքի իրավունքի հաստատմանը։