Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ժնևում «պոռնիկին ներկայացրինք կույսի տեսքով». իրավիճակից ելքը միայն մեկն է

Իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում աստիճանաբար սրվում է վերջին օրերին՝ ի հեճուկս Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական գագաթնաժողովից հետո հնչեցված հայտարարությունների, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «համաձայնել են հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով», և որ Ադրբեջանի նախագահը ևս «խորապես շահագրգռված է» դրանում: Ժնևի բանակցություններից ուղիղ երեք օր անց ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի ռեժիմը շփման գծում, որի հետևանքով զոհվեց Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը: Իսկ արդեն հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Մարտակերտ-Մատաղիս շրջանների ուղղությամբ կիրառել են Spike հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետներ:

Հետևաբար, ինչպե՞ս պիտի գնահատենք Ժնևի հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով այս զարգացումները: Ի վերջո ի՞նչ պայմանավորվածության էին հասել կողմերը բանակցությունների միջոցով, ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այժմ խախտում այդ ենթադրյալ պայմանավորվածությունները, և ինչպե՞ս պիտի վարվի հայկական կողմը նման իրավիճակում:

Տարօրինակ հանդիպում

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հարցերի շուրջ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Ժնևի հանդիպումն իրոք տարօրինակ էր, և եթե փորձենք ի մի բերել մինչ հանդիպումը և դրանից հետո հնչեցված պաշտոնական հայտարարություններն ու դիրքորոշումները, ապա ավելի շատ կխճճվենք, քան կհասկանանք գործընթացի տրամաբանությունը: Փորձագետը խոստովանում է, որ դժվարանում է նույնիսկ որևէ վարկած նշել, թե ինչ է իրականում կատարվում բանակցային գործընթացի ներսում, բայց դատելով ներքաղաքական որոշ գործոններից՝ 2018 թ. մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունից և սեպտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից, կարելի է ենթադրել, որ երկու նախագահները, որոնք ամենայն հավանականությամբ կպահպանեն իրենց դիրքերը, քայլ են արել իրար ընդառաջ՝ համաձայնելով ակտիվացնել բանակցությունները:

«Հանդիպումը շատ տարօրինակ էր: Ըստ ամենայնի, այն չէր կազմակերպվել բառի դասական իմաստով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ բարձր մակարդակի բանակցությունները սովորաբար ուղեկցվում են տեղեկատվության անխուսափելի արտահոսքով: Բայց այս դեպքում նման արտահոսք չեղավ: Միակ կոպիտ սխալը, որ թույլ տվեցին կողմերը, այն էր, որ Նալբանդյանը Երևանում հայտարարեց, թե իբր խոսքը գնում է ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին՝ ինչ-որ բանի դիմաց, հետո նա հերքեց՝ ասելով, որ նկատի ուներ Մադրիդյան սկզբունքների ամբողջ համալիրը: Հետո Ալիևը հայտարարեց, թե հայերը հրաժարվել են իրենց նախապայմաններից, ինչ-որ զիջումներ են արել, բայց թե ի՞նչ զիջումներ՝ չմատնանշեց: Ժնևի հանդիպումն ամփոփող համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները պատրաստ են միջոցներ ձեռնարկել՝ ռազմական բախումները շփման գծում կանխելու նպատակով: Որևէ հիշատակում չեղավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Հայաստանի նախագահը, Ժնևում ելույթ ունենալով հայ համայնքի առջև, ասաց, թե մենք չենք քննարկել որևէ տարբերակ, բայց պարզ է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմի մեջ: Անմիջապես հարց է ծագում՝ իսկ ո՞ր երկրի կազմի մեջ պիտի լինի կամ ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա Ղարաբաղը: Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դա միջանկյալ կարգավիճակ է: Եթե խոսքը մյուս տարբերակի մասին է, ապա Ղարաբաղը միանում է Հայաստանին, հանձնում են բոլոր շրջանները: Կա մեկ այլ տարբերակ՝ անկախ Լեռնային Ղարաբաղ: Պաշտոնական այս ամբողջ նյութը միայն խճճում է և որևէ կերպ չի օգնում հասկանալ ստեղծված իրավիճակը: Չկա տրամաբանություն, հայտարարությունները հակասում են իրար: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ շատ ծանր բանակցություններ են ընթանում, կողմերը վարում են հետկուլիսյան բանակցություններ, որոնց բովանդակությունը չի հրապարակվում, բայց հրապարակայնորեն նրան հայտարարում են ինչ-որ դիրքորոշումների մասին»:

Գաղտնի պայմանավորվածություններ

Ժնևի հանդիպումից հետո կրկին որևէ կոնկրետ հիշատակում չեղավ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից, և եթե իսկապես համաձայնել է զիջման գնալ այդ հարցում, ապա ի՞նչ է դրա դիմաց խոստացել ադրբեջանական կողմը:

Անդրադառնալով այս հարցին՝ Տարասովն ասաց, որ Ադրբեջանն իրականում չի ստորագրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների տակ, հետևաբար, գուցե հայկական կողմը համաձայնել է սկսել բանակցությունները «մաքուր թղթից»: Փորձագետն այս համատեքստում հետաքրքիր է համարում նաև ամերիկյան առաջարկները կամ այսպես ասած՝ «Ռոյս-Էնգել» նախաձեռնությունը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:
«Ամերիկյան առաջարկությունները ենթադրում են դիպուկահարների հետքաշում առաջնագծից և տեխնիկական միջոցների տեղադրում շփման գծում, և այս առաջարկությունները շատ նման են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Ադրբեջանին դա ձեռնտու չէ: Նրանք հասկանում են, որ հայտնվելու են վերահսկման տեխնիկական միջոցներ, այնտեղ պիտի լինեն միջազգային դիտորդներ: Ադրբեջանն ամեն դեպքում պարտվում է: Նրանք նարդի են խաղում, բայց ընկեր Ալիևը ոչ մի կերպ չի կարողանում անհրաժեշտ պահին «բռնել» իրեն ցանկալի թիվը»:

Ինչ վերաբերում է հնարավոր հետկուլիսային պայմանավորվածություններին, Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ «բանավոր պայմանավորվածություններ, իհարկե, կան դրանց մասին որևէ մեկը չգիտի՝ երկու նախագահներից և գուցե նաև համանախագահներից բացի»:

Երկու քաղաքականություններ

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը թեմայի առնչությամբ նշեց, որ ինքը մինչ հանդիպումն էր խորհուրդ տվել Հայաստանի ղեկավարությանը չգնալ Ալիևի հետ հանդիպմանը, և ամենևին անսպասելի չէր, որ ադրբեջանական կողմը խախտեց պայմանավորվածությունը:

«Ես մինչև հանդիպումն էի ասել, որ ադրբեջանցիները խփել են, խփում են ու պիտի խփեն, ուրեմն այդ հանդիպումը ոչինչ չի փոխելու, և պատրանքները քաղաքականության մեջ շատ վտանգավոր են: Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունեցել խորքային իմաստով: Ադրբեջանը, ինչպես ժամանակին Թուրքիան, ունի երկու քաղաքականություն: Առաջինը հայության հանդեպ սպանդի, ոչնչացման, կողոպուտի և Հայաստանի նվաճման քաղաքականությունն է, և այստեղ ոչ մի զիջում չկա: Բայց երկրորդն այն է, որ պալատներում միշտ ուրիշ բան են խոսում: Ասենք, սուլթանը Այվազովսկուն կարող էր շքանշան պարգևել, Էրդողանը կարող է ասել, թե «եղբորս կնոջ հարազատները հայեր են», և նման բաներ: Հիմա իրենք առաջին քաղաքականությունն իրականացնում են հայության դեմ, և հետևանքները տեսնում ենք, իսկ երկրորդ մասն անում են աշխարհի համար, որպեսզի թուրքական զեղծարարությամբ ու ֆաշիզմով արդյունքի հասնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:

Պոռնիկին՝ կույսի տեսքով

Շիրինյանը չգիտի, թե Հայաստանի արտգործնախարարությունն ի՞նչ սցենար էր տրամադրել նախագահին հանդիպման համար, բայց արդյունքը եղավ այն, որ «Ալիևը լեգիտիմացրեց իր այլանդակ կերպարը», և այդ հարցում, կարելի է ասել, նրան օգնեց հայկական կողմը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի նախագահը ևս շահագրգռված է, որպեսզի թուլացվի լարվածությունը շփման գծում:

«Բացի Ռուսաստանը և իր թյուրք ազգակիցները՝ Ադրբեջանի հետ այսօր ոչ ոք չի ուզում հարաբերվել: Դրա համար գնացինք Ժնև և ներկայացրինք պոռնիկին կույսի տեսքով: Սա շատ տարակուսելի է, մանավանդ այն պարագայում, որ Հայաստանն ուներ պահանջներ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք միայն Հայաստանի պահանջները չէին: Ուրեմն ոչ միայն լեգիտիմացվեց Ալիևն իր կերպարով, այլ նաև «ջրվեցին» բոլոր պայմանավորվածությունները»:

Պատրաստվել պատերազմի

Մեր զրուցակիցը երկու ենթադրություն ունի, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել նշված պայմանավորվածություններն ի կատար ածելու իր պահանջից: Առաջինը, Շիրինյանի խոսքերով՝ «հայկական հին հիվանդությունն է՝ խաղաղապաշտությունը»:

«Խաղաղապաշտությունը հայկական հին հիվանդություն է, խաղաղություն ամեն գնով՝ հրեշին աղջիկ էլ տանք, մենակ թե ամբողջովին չոչնչանանք, այսինքն՝ չեն պատրաստվում պայքարել: Բայց խաղաղությունը, ինչքան էլ ցավալի է, ամենևին էլ բարձրագույն արժեքը չի: Մեր գիտակցության մեջ փոփոխություն պետք է լինի: Մենք չենք կարող այս լավան կանգնեցնել, եթե չենք մաքրում մեր գիտակցության սև խոռոչները»:

Երկրորդ՝ ավելի հավանական տարբերակն այն է, որ Ալիևը խնդրել է ռուսներին վերականգնել իր միջազգային դիրքերը՝ պարտադրելով հայկական կողմին գալ Ժնևի հանդիպմանը, մինչդեռ Հայաստանը պիտի պնդեր իր պահանջների կատարման վրա և ստանար զիջումներ: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի պետական շահերը որևէ պարագայում չպիտի ստորադասվեն, մինչդեռ տվյալ պարագայում «սկզբունքային քաղաքականության նույնիսկ հոտ չի գալիս»:

Իսկ եթե Ադրբեջանը խոստում է տալիս, բայց շատ շուտով խախտում է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում, Լևոն Շիրինյանի կարծիքով, միայն մի տարբերակ կա՝ հզորացնել երկիրը և պատրաստվել պատերազմի՝ վերականգնելով արդյունաբերությունը, հաստատելով խստագույն կարգապահություն երկրում, պայքարելով կոռուպցիայի դեմ և հովանավորելով մշակույթը:

«Ասածիս մեջ ոչ մի ֆանտաստիկ բան չկա: Պետք է համահայկական մոբիլիզացիա հայտարարել, որովհետև այս միտումը տանում է անընդհատ մեր թուլացմանը: Սա սողացող քաղաքականություն է, ուժերի վատման, հյուծման քաղաքականություն: Հետևաբար մինչև մեր խնդիրները չլուծենք երկրի ներսում, չենք կարող առաջ շարժվել: Պարզապես պետք է ասել՝ սրան վերջ, և հռչակել չորրորդ հանրապետությունը՝ իր բոլոր բաղադրիչներով: Հայաստանը պիտի դառնա գիտաարդյունաբերական միավոր: Ես նաև գիտեմ ձևը՝ Հայաստանը պետք է դարձնել քարի արդյունաբերության կենտրոն: Մեր քարը գրեթե անսպառ է, ավելի որակյալ ու շահութաբեր է, քան Ադրբեջանի նավթը»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում