Սիրիական Հոմս նահանգում գտնվող ալ-Քարաթայն քաղաքում, որը վերջերս ազատագրել են կառավարական զորքերը, ԴԱԻՇ-ի գրոհայինների սպանած 128 մարմինների գերեզմանոց է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
Հաղորդվում է, որ հաշվեհարդարները շարունակվել են մոտ 20 օր: Կրակելով սպանվել են Բաշար Ասադի ռեժիմի հետ համագործակցության մեջ բոլոր կասկածվողները: