Twitter-ում ԱՄՆ-ի ողջ քաղաքական դաշտի պաշտոնատար անձանց հետ հաճախակի վեճերը երբեմն հրահրում են պաշտոնյաներին «անելու այն, ինչ պետք է անեն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կասեմ անկեղծ՝ երբեմն դա օգնում է»,-հայտարարել է Թրամփը։ Նախագահի խոսքով՝ հանրապետական օրենսդիրներն իրեն հաճախ կոչ են անում դադարել այդքան հաճախակի արտահայտվել Twitter-ով, սակայն ինքը կարծում է, որ սոցցանցերը գործիք են՝ հայացքներն առանց ավանդական համազգային ԶԼՄ-ների ֆիլտրի տեղ հասցնելու համար, քանի որ այնտեղ կա «կեղծ մեդիա»։ «Կասկածում եմ, թե ես այստեղ կլինեի, եթե սոցցանցերը չլինեին»,-հավելել է Թրամփը։
«Գիտե՞ք ինչ եմ նկատել։ Մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որպեսզի ես գրեմ Twitter-ում, թշնամիներ են»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։