Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կա որոշակի տագնապ, բայց հայ հասարակության մեծամասնությունը դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ  Անդրեյ Արեշևը։

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը կախված է Հայաստանի որոշումից։ Դուք կարծում եք՝ նման հեռանկար առհասարակ հնարավո՞ր է։

Ես կարծում եմ՝ առաջին հերթին պետք է հենվենք Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական հայտարարությունների  և նաև այդ երկրի ընդհանուր փորձագիտական քննարկումների  վրա։ Ըստ իս՝ այնտեղ ԵԱՏՄ մտնելու հարց դրված չէ։ Իհարկե, կան տարբեր մոտեցումներ Ռուսաստանում, այդ թվում՝ մտածում են ԵԱՏՄ-ի ընդլայնման մասին։ Հինգ երկիր կա այնտեղ, օրինակ՝ Ղրղըզստանի հետ կապված գիտեք, թե ինչ խնդիրներ կան, Ղազախստանի հետ՝ այդ թվում քաղաքական իմաստով, դա անդրադառնում է նաև տնտեսության վրա՝ սահմաններ են փակվում։ Իմ կարծիքով՝ պետք է նախ հարթել արդեն առկա խնդիրները, նոր առաջ շարժվել՝ հատկապես, երբ մենք նկատի ենք առնում այնպիսի պետության ինտեգրումը, ինչպիսին Ադրբեջանն է։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է որ զուգորդվի գոնե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ մասնակի առաջընթացով, որը դեռ տեղի չի ունենում։

– Դուք, այնուամենայնիվ, կարծում եք, որ հնարավո՞ր է Հայաստանն ու Ադրբեջանը գտնվեն նույն տնտեսական բլոկում։

Որքանով ես եմ տեղյակ՝ նման գաղափար քննարկվում էր։ Քննարկվում էր Արևելյան գործընկերություն մուտք գործելուց և դրանից առաջ։ Գիտեք, այդպիսի գաղափարը քիչ հավանական է, որ իրագործվի՝ հիմնականում քաղաքական պատճառներից ելնելով։  Կովկասը, ցավոք սրտի, բավականին մասնատված է, Վրաստանը  չպետք է մոռանանք։ Այդ պատճառով այստեղ բավականին մշուշոտ հեռանկարներ կան այս տարածաշրջանում միատեսակ աշխարհաքաղաքական հարթություն ստեղծելու իմաստով՝ լինի արևմտամետ կամ պայմանական ռուսամետ։ Ես առայժմ նման հնարավորություն չեմ տեսնում։

– Ռուսաստանում կա՞ն մտահոգություններ, որ Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը. վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները բավականին մեծ թափ են ստանում։

– Դուք այնպիսի հարց եք տալիս… ես կարծում եմ՝ այստեղ բավականին բարդ իրավիճակ է։ Ես, օրինակ, նայեցի որոշ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ։ Իհարկե, որոշակի բացասական միտումներ կան՝ տարբեր գործոններից կախված, բայց միևնույն ժամանակ Հայաստանի հասարակության մեծամասնության կարծիքը Ռուսաստանի նկատմամբ կամ դրական է, կամ դրական նեյտրալ։ Ինչ վերաբերում է հասարակության ակտիվ մասին, այո՛, կան, որոշ ԶԼՄ-ներում բավականին վառ արտահայտված մեկնաբանություններ կան, ես ինքս գրել եմ այդ մասին։  Այո՛, դա որոշակի տագնապ է առաջացնում, բայց դա Հայաստանի բնակչության հիմնական հատվածը չէ։

– Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման  հետ կապված, կարծում եք, Ռուսաստանը առարկություններ չի՞ ունենա։

– Իմ կարծիքով՝ ոչ։ 2013-ի համեմատ, երբ իրոք կար երկկողմ անհասկացվածություն, այժմ նման բան չկա, դասերը քաղված են, որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և ես կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում