Ամերիկացիների մեծ մասը վախենում է, որ ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք խոշոր պատերազմի մեջ կմտնի, ընդ որում՝ որպես գլխավոր թշնամի: Որպես առավել մեծ սպառնալիք ամերիկացիները դիտարկում են Հյուսիսային Կորեան, հայտնի է դառնում հոկտեմբերի 13-17-ին NBC News / SurveyMonkey-ի կատարած առցանց հարցման արդյունքներից:
Հարցվածների 72%-ը հայտարարել է, որ անհանգստացած է առաջիկա 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ի՝ հակամարտության մեջ մտնելու հնարավորությամբ, դրանից 26%-ը չի վախենում:
54%-ը որպես գլխավոր սպառնալիք որակել է Հյուսիսային Կորեան: 94%-ը համոզված է, որ Հյուսիսային Կորեան նրանց համար բարեկամ չէ, 5%-ն ասել է, որ այդ երկիրը դաշնակից է համարում: 19%-ը ԴԱԻՇ-ից է վախենում, 14%-ը Ռուսաստանը համարում է վտանգավոր, 4%-ը նշել է, որ անհանգստանում է Իրանի հարցում: