Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

18-րդ տարելիցին ընդառաջ․ Հետո եկավ «Գյադաների ժամանակը»

Վանո Սիրադեղյանը քչերից մեկն էր, որ Վազգեն Սարգսյանին հասցեագրված հայտնի նամակում երկրի և ընկերոջ հանդեպ մտահոգված մարդու ցավով, կանխատեսել էր, թե որն է լինելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետևանքը: Հետո` ղարիբության ճամփեքին, Վանոն Քոչարյանի կառավարման տասնամյակը պետք է բնութագրեր «գյադաների ժամանակը» դիպուկ արտահայտությամբ:

Որակյալ կառավարում և ժամանակակից պետություն` բառի դասական իմաստով, չենք ունեցել Երրորդ հանրապետության հենց առաջին տարիներից: Խանգարում էր պատերազմը, հետո` շարժման տղերքի գնալով անտանելի դարձող սերտացումը բյուրոկրատիայի հետ, ինչի հետևանքը դարձավ 1998-ի պալատական հեղաշրջումը: Մեծ հաշվով` նույնիսկ 98-ը` իր «մաուզերիստական հրավառությամբ», կարող էր «խմբագրվել», որովհետև Հայաստանն ընդամենը շեղվել էր պետություն տանող արահետից` թիկունքում թողնելով կայսրության հետդարձի անդունդը:

Վազգեն Սարգսյանի ավյունը և Կարեն Դեմիրճյանի փորձառությունը, Հայաստանի վերջին քսանհինգ տարիների պատմությունն ամբողջացնող նրանց դաշինքը հենց քաղաքական «խմբագրման» նպատակն ուներ, ինչի հետևանքով Հայաստանը վերադառնալու էր պետականաստեղծ արահետ:

Հոկտեմբերի 27-ը 1998-ի իշխանափոխության շարունակությունն էր, պատկերավոր ասած` Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ինագուրացիան, որը կարող էր տեղի ունենալ միայն Հանրապետության փլատակների վրա: Ոճրագործությանը հաջորդեց պետության բովանդակային դեգրադացիան, իշխանության փոխակերպումը քրեաօլիգարխիկ կոռուպցիոն բուրգի, որի գագաթին հայտնված մարդը պետական բյուջեն, հանրային բարիքները նույնացրել էր սեփական քսակի հետ: Որևէ մեկը չի պնդում, որ Վազգեն Սարգսյանի կառավարումն իդեալական էր, սակայն դա պետական կառավարում էր` իր ուժեղ և թույլ կողմերով: Հոկտեմբերի 27-ին ոչնչացվեց հենց պետությունը` իր կառավարման պոտենցիալով, ռեսուրոսվ, իշխանությունը նույնացավ թալանի ու կոռուպցիայի, ահաբեկչության և բռնության հետ:

Հոկտեմբերի 27-ն այն սահմանագիծն էր, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և Մոսկվայի կոռուպցիոն կոնսենսուսն է` Հոկտեմբերի 27-ի կնիքով: Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, մոնոպոլիան` դրանք բոլորը հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են ռուսական գաղութատիրությունը Հայաստանում, Մարտի 1-ի սպանդը Երևանի կենտրոնում:

Հոկտեմբերի 27-ին կտրվեց մեր պետության վերջին թելը, ստվերից դուրս եկավ հասարակության տականքը, «գյադա» տեսակը: Սամվել Բաբայանի դեսպոտ վերահսկողությունից բարդույթավորված Ռոբերտ Քոչարյանը բարդույթավորեց մի ամբողջ երկիր` ծանր քարի պես նստելով նրա զարգացման ճանապարհին: Երեկվա փնթի գրպանահատը, սանձարձակ թաղայինը դարձան հայտնի գործարարներ ու բարերարներ: Արժեհամարգից զրկված հասարակությանը պարտադրվեցին նոր «հերոսներ», որոնք «անմահացել» էին իրենց քրեական մտածողության և բարքերի շնորհիվ: Հաստատվում էր գյադաների իշխանությունը` շակալի պես հնազանդվելով Մոսկվային ու հրեշի պես հոշոտելով սեփական ժողովրդին:

…Քաղաքակիրթ աշխարհը մնաց Հայաստանի թիկունքում, իսկ մենք քայլում ենք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում