Այսօր տեղի ունեցավ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF (National Science Foundation)-FAST (Foundation for Armenian Science and Technology) միջազգային աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Իր ելույթում Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը նշեց, որ հույս ունի՝ այս հանդիպման արդյունքում աշխարհում մի քանի տարի անց բեկումնային զարգացումների ականատեսը կլինենք:
«Հանդիպումը հատուկ կազմակերպման ձև ունի, երիտասարդ սերնդի համար նոր ձայներ լսելի դարձնելու հնարավորություն ենք ընձեռել: Երիտասարդ սերունդը մեր ապագան է»,- հավելել է նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: