Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները այնքան բարձր մակարդակի վրա չեն, ինչքան կարող էին լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսախոս Շվեյցարիայի ձեռնարկությունների միության գլխավոր տնօրեն Բլեյզ Մաթեյը, ով մասնակցում էր 8-րդ Ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսին:
«Կան գյուղատնտեսական ոլորտի համագործակցություններ և դա շատ լավ է, որովհետև ձեր գյուղատնտեսական արտադրանքը բարձր որակի է և կարծում եմ, որ դա էլ ավելի պետք է զարգացնել: Կա նաև համագործակցություն նոր տեխնոլոգիաների ոլորտում, որը նորից զարգացման տենդենց ունի»,-շեշտեց նա:
Մանրամասները՝տեսանյութում