Մոսկվայի քննիչները փնտրում են տաքսիստ Վահագն Կարապետյանի թալանի զոհերին։ Նրան ձերբակալել էին հայտնի ռադիոհաղորդավարի նկատմամբ ավազակային հարձակման և մահացու թունավորման համար։ Կարապետյանի կողմից իրականացվել են թալանի հարյուրավոր դրվագներ, նրա բնակարանում ձեռքի՝ 100-ից ավելի ժամացույց է հայտնաբերվել, հայտնում է Gazeta.ru-ն։
Երեքշաթի երեկոյան Մոսկվայի Օստանկինի դատարանը մինչև նոյեմբերի 30-ը կալանավորել էր 29-ամյա հայ տաքսիստին, ով կասկածվում է իր ուղևորների նկատմամբ իրականացված հարձակումների մեջ։
Նա հաճախորդներին հյուրասիրել է հանքային ջուր, որին նախապես խառնված է եղել ուժեղ ներգործող հոգեմետ նյութ։
Նրա դեմ առաջադրվել են «առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու և մահ պատճառելու», ինչպես նաև «առողջությանը ծանր վնաս հասցնելով ավազակային հարձակման» մեղադրանքներ։ Երկու հոդվածներով նրան սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։