Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրեդերիկա Ուիլսոնը մեղադրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անզգայունության մեջ՝ խոսքերի պատճառով, որոնցով նա դիմել է Նիգերում զոհված զինվորի այրիին։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է CNN-ի հետ զրույցում։
Սերժանտ Դևիդ Ջոնսոնի այրիի հետ հեռախոսազրույցում Թրամփը հայտարարել է, որ «զոհն իմացել է, թե ինչի է գնում, սակայն, կարծում եմ, դա միևնույնն է՝ ցավ է պատճառում»։ Ուիլսոնի խոսքով՝ զրույցը կայացել է կարճ ժամանակ առաջ այն բանից, երբ սերժանտի դին բերել են Մայամի։
Ամերիկացի 4 զինվորները Նիգերում զոհվել են հոկտեմբերի 4-ին, սակայն Թրամփն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 16-ին։ Զինծառայողները սպանվել են իսլամիստների կողմից վերահսկվող գոտում։