Կառավարության մեկնաբանությունը՝ կապված ձերբակալվածների պահելու վայր պատգամավորի անարգել մուտքի իրավունքին, կարելի է կոչել որպես «չըխկլը փակ-չըկլը բաց»-ի դրույթ: Այս մասին, այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: