Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Սերժ Սարգսյանի քաղաքական կտակը

Ժնևում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունն, ըստ էության, այնպիսին է, որ նախագահներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում փրկել սեփական քաղաքական դեմքը: «Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, ինչով փորձ է արվել լակոնիկ նախադասության մեջ ներդաշնակեցնել հայկական և ադրբեջանական օրակարգերը: «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- ասված է ամփոփիչ հայտարարության մեջ:

Իհարկե, «կառուցողականությունը» տվյալ դեպքում հարաբերական հասկացություն է և առավելապես վերաբերում է ոչ թե կարգավորման բովանդակությանը վերաբերող առաջընթացին, այլ, ըստ էության, նկարագրում է այն բարենպաստ միջավայրը, որում անցել են Սարգսյան-Ալիև բանակցություններն ու առանձնազրույցը: Նույնիսկ տարածված լուսանկարները, որտեղ արտացոլված են երկու նախագահների տրամադրությունները, հույս են ներշնչում, որ գոնե առաջիկայում շփման գծում կպահպանվի հարաբերական խաղաղությունը, ինչը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Եթե նույն բարձր տրամադրությամբ նախագահները վերադառնան հայրենիք և այդ դրական ֆոնը փորձեն տարածել հակամարտության վրա, ապա նույնիսկ այդ դեպքում Ժնևի հանդիպումը կարելի է դրական և մոտիվացված համարել:

Մենք առայժմ ծանոթ չենք ադրբեջանական կողմի գնահատականներին: Համենայնդեպս, մինչև այս պահը Իլհամ Ալիևը կամ Էլմար Մամեդյարովը չեն հնչեցրել հրապարակային գնահատականներ, սակայն խոսել է Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ Հայաստանի նախագահի խոսքում բացակայել են դիվանագիտական «փոխհրաձգության» շեշտադրումները, որոնք հայկական և ադրբեջանական գնահատականների առանցքն էին բառացիորեն մի քանի օր առաջ՝ մինչև Ժնևի հանդիպումը:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու»,- բանակցություններից անմիջապես հետո ասել է Սերժ Սարգսյանը՝ հանդիպելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իհարկե, Հայաստանի նախագահը խոսում է կոնկրետ պայմանավորվածությունների բացակայության մասին, բայց դա չէ նրա խոսքի առանցքը, հիմնական շեշտադրումը, որովհետև նա, համենայնդեպս, առաջընթացի բացակայության պատասխանատվությունը չի բարդել Ալիևի վրա, այլ նույնիսկ փորձել է  պոզիտիվ ներկայացնել Ադրբեջանի իր գործընկերոջ կերպարը՝ նրա մեջ ավելի շատ տեսնելով բանակցային գործընկերոջ, քան պատերազմի հակառակորդի:

Ըստ ամենայնի, Սարգսյանին և Ալիևին երեկ հաջողվել է կոնսենսուսի գալ ոչ միայն առաջնագծում հարաբերական խաղաղությունը պահպանելու, այլ նաև դիվանագիտական  փոխադարձ դիմակայությունը դադարեցնելու վերաբերյալ: Համենայնդեպս, էական փոփոխություն կա Ժնևի հանդիպումից օրեր առաջ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի տարածած կտրուկ հայտարարության և Սերժ Սարգսյանի երեկվա լակոնիկ խոսքի շեշտադրումների մեջ:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը երեկ շվեյցահայերի հետ հանդիպմանը մի նախադասություն է հնչեցրել, որը շատ նման է քաղաքական կտակի, որտեղ սահմանվում են նշաձողեր: «Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Միանգամից աչքի է զարնում, որ Սերժ Սարգսյանը սահմանել է ոչ այնքան իր, որքան «որևէ հայ ղեկավարի» քաղաքականության նվազագույն նշաձողը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այս նախադասությունը հուշում է, որ նա հաջորդ տարվա ապրիլին թողնելու է իշխանությունը, թե՞ գործ ունենք մարտավարական հնարքի հետ՝ ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում