«Նախ դրական եմ գնահատում, որ նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվելու: Կստորագրվի, թե ոչ, մինչև այս պահը, միևնույն է, չեմ կարող համոզված ասել, որովհետև մենք սեպտեմբերի 3 ենք ունեցել, մեկ գիշերվա ընթացքում որոշում է փոխվել, և չի բացառվում, որ ևս մեկ նմանատիպ գիշեր տեղի ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ-Հայաստան համաձայնագրի տեքստի հրապարակմանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Եթե, այնուամենայնիվ, չստորագրվի համաձայնագիրը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքերով, Հայաստանի հետ ոչինչ չի լինի, կլինի այն, ինչ մինչև հիմա կա: Ընդամենը իշխանության դրամաշնորհները. «Իրենց համար մի քանի հարյուր միլիոն այս կողմ, մի քանի հարյուր միլիոն այն կողմ, էական չի, կդառնանք մի գուբերնիա, թե սիմվոլիկ պետություն, չեմ կարող ասել: Կլինի խամաճիկ մի պետություն, խամաճիկ իշխանություն, որ Հայաստանը նույնիսկ «պու» անելու հնարավորություն չի ունենա աշխարհում, կսպասի, թե ցարի բարեհաճությունը որքան կլինի Հայաստանի նկատմամբ: Իսկ քանի որ ցարի պետությունում էլ ամեն ինչ լավ չէ, մենք հիմա նույնիսկ Չեչնիա էլ չենք, որովհետև նույնիսկ Չեչնիայի համար Ռուսաստանը պայքարում է: Չեչենները Ռուսաստանում արտոնյալ խավ են: Չեչեններն ազատության ձգտում ունեն, Հայաստանն այդ ձգտումը չունի, ունի մի իշխանություն, որ ինչ ասեն՝ անելու է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: