Հայաստանում ռուսական ռազմաբազայի խոհարարները դաշտային վերապատրաստման քննություններ են հանձնում: Այս մասին հայտնել են ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հայաստանի «Կամհուդ» բարձր լեռնային զորավարժարանում ուսումնական պատրաստվածությունը ստուգելու շրջանակներում զորավարժություններ են մեկնարկել ռազմական խոհարարների և հացթուխների մասնակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում ռազմական խոհարարները և հացթուխները նոր բաղադրատոմսերով սնունդ կպատրաստեն և հաց կթխեն դաշտային պայմաններում վերապատրաստման քննություններ հանձնող զինծառայողների համար:
Բարձր լեռնային պայմաններում անցկացվող զորավարժություններին կմասնակցի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Խոհարարները և հացթուխները զորավարժությունների ընթացքում կանցնեն նաև կրակային և ֆիզիկական վերապատրաստման դասընթացներ: