Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Կարծում եմ՝ Ադրբեջանը, ուշ, թե շուտ, փոխելու է իր դիրքորոշումը. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է ՀՀ և Ադրբեջանի մակարդակով կազմակերպված հանդիպումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին  Ժնևում  կայացած հանդիպմանը:

«Սա, փաստորեն,  ամենաբարձր մակարդակն է, որը թույլ է տալիս քննարկել ամենաբարդ հարցերը, որոշումներ կայացնել, պահպանել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում: Ընդհանրապես, ավանդույթի համաձայն՝ երկու խոշոր խումբ հարցեր են քննարկվում այս հանդիպումների ժամանակ. առաջինը՝ ընդհանուր կարգավորմանը  վերաբերող խնդիրներն են՝ խաղաղ կարգավորում, կայունություն և խաղաղության պահպանում, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանում, երկրորդն ավելի կոնկրետ խնդիրներն են: Դրանք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են և այստեղ համապատասխան քայլերի իրականացումը: Իհարկե, Բաքուն, ըստ ամենայնի, խոչընդոտում է  այդ գործընթացը, բայց սրանք այն հարցերն են, որոնք պետք  է լինեն օրակարգում»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ կարևորելով նաև այն, որ նման հանդիպումներին ներգրավված են գերտերությունները՝ տվյալ դեպքում եռանախագահող երկրները, որոնք  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից են:

«Իհարկե, շատ կցանկանայի, որ ինչ-որ քայլեր  ձեռնարկվեին կոնկրետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,-ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման փոփոխմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ  դրա համար շատ ժամանակ է հարկավոր:

«Մՙիջազգային հանրության հստակ դիրքորոշում ու քայլեր են անհրաժեշտ, սակայն կարծում եմ՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,-ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը և հավելեց, որ այժմ առաջնահերթ կարևորություն է տրվում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում