Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Սա կույս օրիորդների տեղամաս չէ. 15 մլրդ-ի փոխարեն 50 մլրդ էլ կարելի էր բերել, բայց բերես՝ ո՞ւմ տաս»

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ցուցանիշների հարցում որևէ կասկածանք լինել չի կարող, նրանց գնահատականները միշտ համապատասխանում են իրականությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ԱՄՀ զեկույցին, որտեղ նշվում է, որ 17թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ:

«Կարևորում ենք բոլոր այն կազմակերպությունների, մասնավորապես ԱՄՀ Վերլուծական կենտրոնի արդյունքներն ու աշխատանքները, որոնք հիմնված են բացառապես մասնագիտական  համալիր ու համակողմանի վերլուծությունների վրա»,- շեշտեց  նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք սա  չի՞ նշանակում, որ կառավարության հրաժարականը պահանջելու համար ևս մեկ առիթ կա, քանի որ կառավարությունը  խոսում է 4,3 տնտեսական աճի մասին, իսկ  զեկույցից ակնհայտ է, որ ոչ միայն այդքան աճ  չի ապահովվելու, այլև գնալով նվազելու է, Վարդան Բոստանջյանը ասաց. «Մեզ ընձեռած չէ դրա վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն: Գոյություն ունի կայուն մեծամասնություն, թող կայուն մեծամասնությունը որոշի՝ էս կառավարությունը մնո՞ւմ է, թե՞ գնում է: Առիթները, հանգամանքը մեզանում լրիվ իրականության հետ աղերս չեն ունենում: Այդ կտրվածքով մեր գնահատականը սրա վերաբերյալ  կարող է բացարձակապես կապ չունենալ  զարգացումների հետ: Քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ունենք կայուն մեծամասնություն, սկզբունքային որոշումները կայացվում են կայուն մեծամասնության կողմից: Էդ կտրվածքով ոչ մեծամասնության մեջ մտնող ուժերը չեն կարող գնահատական տալ, անհեռանկարային է ցանկացած գնահատական»,- շեշտեց նա:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ չնայած աճի միտումների մասին է կառավարությունը խոսում, բայց  հասարակության լայն մեծամասնությունը իր կենսամակարդակի վրա դա չի զգում. եթե հասարակությունը ներդրումային միջավայրում, ազատ տնտեսական հարաբերությունների մասով, տնտեսական աճի մասով իր վրա փոփոխություն չի զգում, ապա մնացածը  դատարկ խոսակցություններ են:

Վարդան Բոստանջյանը նաև ասաց, որ կառավարության  խոստացած ներդրումային բումն էլ տեղի չունեցավ, քանի որ ՀՀ-ում ներդրումային միջավայրը գրավիչ չէ:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը չէ՞ր կարող, անկախ քաղաքական զարգացումներից, ընտրությունների արդյունքից, 15 մլրդ ներդրումներ բերել՝ երկրի  սոցիալ-տնտեսական միջավայրը մեղմելու համար, Վարդան Բոստանջյանը արձագանքեց. «Սա կույս օրիորդների տեղամաս չէ, սա երկիր է. 15 մլրդ-ի փոխարեն 50 մլրդ էլ կարելի էր բերել, բայց բերես՝ ո՞ւմ տաս, որ տեղի ունենա էդ փողի հետ այն, ինչ տեղի՞ է ունենում: Դուք նմանեցնում ենք նրան, որ մարդիկ  իրենց ունեցվածքը առանց որևէ հեռանկարի բերեն  տան ձեզ: Մեծ համակարգերի մասին է խոսքը: Ինչու է ՀՀ-ում գործարար միջավայրը միակողմանի ու ոչ արդյունավետ, պայմանավորված մրցակցության բացակայությամբ, փոքր և միջին բիզնեսի չգործելով և այլ խնդիրներով: Այս պարագայում 15 չէ, 20, 50 մլրդ էլ  բերես, այն կարող է փոշիանալ՝ ինչպես ջուրը ավազի մեջ»:

 

Մանրամասները՝  տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում