ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Իրանի հարցով երկրորդ միջուկային համաձայնագիրը կնքել, խոստացել է համագործակցել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի գործընկերների հետ։ Այս մասին նա ասել է CNN-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը կարող է կապված չլինել վերոնշյալ պլանի հետ։
«Նախագահը ցանկանում է, որպեսզի Իրանի հարցով ռազմավարությունը լինի ավելի համալիր։ Ես կարծում եմ, որ նախկին վարչակազմը տևական ժամանակ սխալ է գնահատել Իրանի հետ հարաբերություններն ու միջուկային ծրագրի խնդրի լուծումը»,-հայտարարել է Թիլերսոնը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուրսը հանդիսանում է «հետևողական»։ Թիլերսոնն ընդգծել է, որ Թրամփը մտադիր է ոչնչացնել բազմաթիվ թերություններ, որոնք առկա են Գործողությունների համատեղ համապարփակ պլանում։