Լուրեր
Այդ առանձնատները վտանգված են. բնապահպանը՝ Մոնումենտում վարչապետի առանձնատան կառուցման մասին
  • 14:30
  • 2017-10-13
  • Դիտումներ՝ *

Աղետների ռիսկերի նվազեցման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է հակաէկոլոգիական շինությունների մասին՝ պաշտոնյաների դղյակները դասելով դրանց թվին: Ըստ Դանիելյանի՝ Մանումենտից մինչև Սարի թաղ, այդ տարածքների անտառաշերտը էներգետիկ ճգնաժամի ժամանակ կտրվել էր, բայց հետո վերականգնում էր ընթանում:

«Հետո զարմանալիոներն նախազգուշական հրդեհներ արեցին, այրեցին վերականգնվող անտառը, իսկ հետո բաժանեցին օլիգարխներին՝ վիլլաներ կառուցելու համար:

Ափսոս է, մարդիկ գումարներ են ներդնելու, բայց դրանք սողանքային գոտիներ են լինելու: Այդ առանձնատները վտանգված են»,- ասաց մասնագետը:

  • Դիտումներ՝ *