Պաղեստինյան ՖԱԹՀ շարժման ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է հոկտեմբերի 12-ին ՀԱՄԱՍ-ի հետ վերջնական համաձայնության ձեռք բերման և պաղեստինյան պառակտման հաղթահարման մասին: Հայտնում է newsru.co.il-ը:
Աբբասը շնորհակալություն է հայտնել Կահիրեին՝ բանակցությունների կազմակերպման հարցում օգնելու համար: Այսօր ավարտվել է ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի առաջնորդների միջև բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կարգավորվել են հիմնական վիճելի հարցերը այսպես կոչված ներքին հաշտեցման շրջանակներում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ եգիպտացիների միջնորդությամբ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնց շուրջ ձեռք է բերվել համաձայնություն: