Հանրահայտ հաղորդավար Անդրեյ Մալախովը հիմել է սեփական հեռուստաընկերությունը՝ «ԹՎ Հիթը»։ Այդ մասին հայտնել է StarHit պարբերականը, որի գլխավոր խմբագիրը Մալախովն է։
Հաղորդվում է, որ հեռուստաընկերությունը իրագործելու է տարբեր հեռուստանախագծեր։ Խոսքը «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր», «Քանի դեռ բոլորը տանն են», «60 րոպե», «Բարի գիշեր երեխաներ», «Գործարար առավոտ» նախագծերի մասին է։
Կանոնադրական կապիտալում Մալախովի բաժնեմասը կազմում է 50 տոկոս, նա ստանձնել է գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Մյուս համահիմնադիրը Ալեքսանդր Միտրոշենկովն է։