Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, եթե լինի կհայտարարվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հանդիպման կազմակերպման կողմերի պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ չնշելով կոնկրետ ժամկետներ: