Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանը չգնաց Սահակաշվիլիի ճանապարհով, սակայն շարժվում է Իվանիշվիլիի արահետով

Մեր քաղաքական համակարգը հատուկ «տաղանդ» ունի` անհամարժեքության հակում: 2000-ականների կեսերին, երբ Արևելյան Եվրոպայի շատ երկրների համար ուսանելի էր Սաակաշվիլիի մոդելը` որպես արագ և որակով բարեփոխումների մոդել, Հայաստանում զարգացում էր ապրում «ուժեղ ձեռքի» իշխանության ամենահետամնաց վարկածներից մեկը: Ընդ որում, Սաակաշվիլիի ֆենոմենը նախադեպային կարող էր լինել Հայաստանի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համար, որովհետև Վրաստանի նախագահը երկու կարգավիճակում էլ արդյունավետ գործունեություն է ծավալել: Սակայն Հայաստանի քաղաքական համակարգի երկու սեգմենտներն էլ, ըստ էության, մերժեցին այն օրերի վրացական մոդելը և գլխավորապես այն պատճառով, որ դրա հիմքում զարգացման արևմտյան մոդելն էր, որը սկզբունքորեն մերժելի էր Հայաստանի ռուսականացված համակարգի համար: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ պատմական ճեղքումը Վրաստանի և Հայաստանի միջև: Եթե հարևան երկրում ձևավորվեց քաղաքական կոնսենսուս եվրաինտեգրման շուրջ, ապա Հայաստանի քաղաքական ուժերի կոնսենսուսն ավարտվում էր Կրեմլի պատերի տակ, երբ իշխանության թեկնածուն միշտ հաղթում էր ընդդիմությանը` ռուսական «դաբրոյի» համար նվաստացուցիչ պայքարում:

Մերոնք վրացական մոդելով սկսեցին ոգևորվել այն ժամանակ, երբ այն, մեղմ ասած, կորցրել էր իր գրավչությունը ու հարևան երկրում տոն էին տալիս ոչ թե բարեփոխականները` իրենց կրեատիվ գաղափարներով, այլ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին` իր միլիարդներով և իշխանությանը հանձնված հնազանդ կադրերով: Չենք ուզում տրվել դավադրության տեսությանը և հավատալ այն վարկածին, որ Բիձինա Իվանիշվիլիին և նրա թիմին իշխանության է բերել Մոսկվան, որովհետև, մեծ իմաստով, Վրաստանի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան կուրսը չի խմբագրվել, սակայն Բիձինայի հետ Վրաստանում քաղաքականության մեջ մեծացավ ստվերը, ստեղծվեց կառավարման մի համակարգ, որը մենթալ առումով ավելի մոտ է ռուսականին: Սա է այն ենթագիտակցական պատճառը, որ Իվանիշվիլին ավելի հարազատ համարվեց Հայաստանի համակարգի սեգմենտների համար: 2014-15թթ-ին Իվանիշվիլին սիրված ու մեջբերված կերպար էր Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների համար: Հայաստանի թիվ մեկ օլիգարխն ակնհայտորեն ձգտում էր քրեաօլիգարխիկ հեղաշրջման, որին նրա հարթակային խոսնակ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել էր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» փաղաքշական անվանումը: Ծառուկյանի քաղաքական բազմաթիվ բացերը նրա կողմնակիցները փորձում էին փակել Իվանիշվիլիի օրինակով` լեգենդ հորինելով, որ Ծառուկյանը լինելու է ոչ թե հաջորդ իշխանության որակը, այլ` իշխանափոխության բանալին:

Բարեբախտաբար, Ծառուկյանի շարժումը տապալվեց, և այդ անգամ Հայաստանը ձերբազատվեց «հայկական Իվանիշվիլիի» էքսպերիմենտից:

Այսօր «հայկական Իվանիշվիլին» Սերժ Սարգսյանն է, որը, համենայնդեպս, դատելով ՀՀԿ գործիչների կարծիքներից, շարունակելու է ղեկավարել երկիրը, եթե նույնիսկ 2018-ի ապրիլին չզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այս հակասահմանադրականության խրախուսումը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ամենաանհաջող վարկածն է, որովհետև ենթադրում է լեգալ և ստվերային համակարգերի զուգահեռ գոյություն` մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ` առանց քաղաքական պատասխանատվության:

Վրաստանը նման ռեժիմի դիմանում է նախորդ տարիների ռեֆորմների հաշվին: Հայաստանն այդպիսի պաշար չունի, հետևաբար, նման համակարգը «կենսունակ» կարող է լինել միայն պետական իշխանության հեղինակությունը «խժռելու» հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում