Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Նախագահը որոշում կայացնելիս 3-4 քայլ առաջ է մտածում. Կարեն Ավագյան

Մաքսային միությանը միանալու մասին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն այն ժամանակ բուռն ու երկարատև քննարկում-քննադատությունների առիթ դարձավ: Խոսեցին ովքեր ասես, ասացին ինչ ասես:Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նրա հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Դրանից օրեր անց` նույն թվականի սեպտեմբերի 21-ին, Անկախության իր տարեկան ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական ամբիոնից բոլորիս մեկ այլ ուղերձ էլ էր հղում: Նա ասում էր. «…մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: …Հետո… հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով»:

Այն ժամանակ մենք, թերևս, այդքան էլ խորը չընկալեցինք` ինչ էր իրականում ասում հանրապետության Նախագահը:

Սեպտեմբերի 3-ից ընդամենը օրեր անց հնչեցված այդ մտքերը ակամա վերհիշեցի երեկ, երբ մամուլում ընթերցեցի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի` Երևանում ասված խոսքերը: Հանի բնորոշմամբ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բեկումնային նոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միևնույն ժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում ԵՄ-ի հետ։ …Հանձնակատար Հանը նշել է, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար։

Կարդացի Եվրահանձնակատարի խոսքերը և հիշեցի 2013 թվականի խառը օրերին արտասանված անկախության ուղերձը, որը, փաստորեն, հենց այսօրվա ու դեռ լինելիք վաղվա մասին էր:

Իհարկե այսօր կան ու դեռ վաղն էլ կլինեն գործիչներ ու քաղաքական ուժեր, որ այս կամ այն դաշինքից, կամ միությունից, կամ համագործակցությունից անհապաղ և գլխապտույտ հեռանալու կոչերով ու քայլերով կփորձեն իրենց մասին հիշեցնելու և քաղաքական արևի տակ իրենց համար տեղ պահպանելու մեկքայլանի նախաձեռնություններ անել: Խնդիր չէ: Վաղն էլ խնդիր չի լինի:

Քանի դեռ ռազմավարական հարցերում իրական քայլ անողը մեր երկրում 3 ու 4 քայլ առաջ է մտածում, քանի դեռ երբեմն մենք այդ քայլերի հնչեցված տրամաբանությունն արձանագրում ենք 4-5 տարի հետո միայն, որևէ մեկքայլանի գաղափարի բեմականացում որևէ ուժի կողմից մեզ վնաս հասցնել չի կարող:

Չէ՞ որ մենք «նրբորեն անցնում ենք միակ հնարավոր նեղ կածանով»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում