Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանում կազմակերպվել է Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան

Սեպտեմբերի 25-30-ը տեղի է ունեցել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Մոլդովայի 16-18 տարեկան ֆրանկոֆոն պատանիներ: Օլիմպիադայի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, իսկ փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` նախարարը կարևորել է նմանատիպ միջազգային օլիմպիադաների անցկացումը` ընդգծելով, որ այս միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ըստ Լևոն Մկրտչյանի` 2012 թվականին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ անդամ-երկիրը: Նախարարի խոսքով` հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, հետևաբար 2018 թվականի ընթացքում մեր երկրում տեղի են ունենալու ֆրանկոֆոնիային նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման ավարտին Լևոն Մկրտչյանն առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին հանձնել է պարգևներ:

Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:

Նշենք, որ ֆրանսերենի նախորդ օլիմպիադաներն անցկացվել են Ռումինիայում և Բուլղարիայում, իսկ հաջորդը տեղի կունենա Մակեդոնիայում: Օլիմպիադան նպատակ ունի ամրապնդել ֆրանսերենի գործածումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի պատանիների շրջանում, խորացնել նրանց հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև խրախուսել երկխոսությունը ֆրանկոֆոն գործընկերների միջև, զարգացնել պատանիների ստեղծագործական միտքը և նրանց թիմային աշխատանքի կարողությունները տարբեր մշակութային արժեքների համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում