Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցում է այդ երկրի տարածքում երկրորդ ռազմաբազա տեղակայելու հարցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Համապատասխան նախարարությունների մակարդակով խորհրդակցություններ էին անցկացվում այդ հարցով: Ղրղըզստանի Հանրապետությունը կարծում է, որ անվտանգութան ապահովման համար ոչ միայն Ղրղըզստանում, այլև ընդհանուր տարածաշրջանում անհրաժեշտ է հարավում ռազմաբազա տեղակայել»,- ասել է նա:
Իսակովն ընդգծել է, որ ներկայումս նշված հարցում վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: