Այսօր՝ հեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ Nissan մակնիշի 01 CL 707 համարանիշի ավտոմեքենան բախվել է պահակետի բետոնե հիմքին և խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված խոշոր հրդեհը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում