Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պուտինին «գնելու» Էրբիլի տապալված փորձը… Sabah, Թուրքիա

Մենք գործ ունենք նոր հետդաիշական գլոբալիստական նախագծի հետ, որը կմթագնի Մերձավոր Արևելքի ապագան: Հանրաքվեի մասին Էրբիլի որոշումը քաոսի առաջացման պոտենցիալ ռիսկի պատճառով, որն այն իր մեջ ունի, բոլորին տագնապի վիճակի է բերել: Եվ երկրներից մեկը, որոնք բոլորից ավելի լավ են տեսնում՝ ինչ արյունոտ քաոսի մեջ են ուզում տարածաշրջանը ներքաշել «գլոբալիստ-սորոսցիները», Ռուսաստանն է: Այս մասին գրում է թուրքական Sabah պարբերականը:

Հենց այս պատճառով որոշիչ դերը Կրեմլին են տվել: Էրբիլ-Իսրայել-ԱՄՆ եռյակը սեղանին է դրել իր գործնականում բոլոր հաղթաթղթերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր կողմը գրավելու համար: Սկզբում խաղի մեջ մտավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով օգոստոսի 23-ին Սոչի մեկնեց «Մոսադի» պատվիրակության հետ:

Սիրիայում և Իրաքում Ռուսաստանի քաղաքականությունը հօգուտ քրդերի փոխելու և Թուրքիայի և Իրանի նկատմամբ թշնամական դիրք զբաղեցնելու հարցում Պուտինին համոզելու Նեթանյահուի փորձերն անարդյունք մնացին: Երբ այդ նախաձեռնությունն արդյունք չտվեց, «առանձնահատուկ անձինք» ներքաշվեցին՝ ունակ տպավորություն գործելու Կրեմլի վրա այնպիսի «գրավիչ առաջարկներով», ինչպիսին գազային գործարքն է:

ԱՄՆ-ում այս տարվա հունիսից հանրաքվեի աջակցության միջոցառումների վրա 1,5 մլն դոլար ծախսած Բարզանիի վարչակազմի գլխավոր զենքը լոբբիստ Փոլ Մանաֆորթն էր:

Վաշինգտոնում, Մոսկվայում և Պեկինում ուժեղ կապեր ունեցող Մանաֆորթը գլխավորում էր հանրաքվեի անցկացման արշավը: Ընտրությունը Մանաֆորթի վրա կանգ առավ ինչպես Պուտինի, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նաև Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ նրա մտերմության հետ կապված:

Մինչև 2016 թ. օգոստոսը Մանաֆորթը, ով հայտնի է որպես Պուտինի «ջոկեր» Ուկրաինայում, գլխավորում էր Թրամփի նախընտրական շտաբը: Մանաֆորթը ներկայումս նրանցից մեկն է, ում լսում է Չինաստանի նախաձեռնած Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը:

Բայց հիմա ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետախուզություն է վարում Մանաֆորթի հանդեպ Ռուսաստանի հետ կապերի պատճառով: Մանաֆորթը հայտնվել է մշակման փուլում, քանի որ անցած տարվա հուլիսին կազմակերպել է Թրամփի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի սկանդալային հանդիպումը:

Մոսկվային հանրաքվեին աջակցել համոզելու փորձերում կրիտիկական կարևոր քայլ էր ռուսական առաջատար «Ռոսնեֆթ» նավթային ընկերության արած առաջարկը:

Այսպես, սեպտեմբերի 25-ի հանրաքվեից մեկ շաբաթ առաջ հայտարարվել էր, որ «Ռոսնեֆթը» և Էրբիլի վարչակազմն ավելի քան 1 մլրդ դոլարի համաձայնագիր են ստորագրել հյուսիսային Իրաքից Թուրքիա գազատարի մասին:

Հանրաքվեի ընդդիմադիրների շրջանում այս հայտարարությունը, նկատի ունենալով պահը, երբ այն արվեց, կասկածներ առաջացրեց. «Կրեմլն աջակցո՞ւմ է քրդական պետությանը»: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին նույնիսկ քննադատեց Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ իր «թուլության» հանրաքվեի հարցում:

Բայց ո՛չ Մանաֆորթը, ո՛չ «Ռոսնեֆթը», ո՛չ «Մոսադի» արտագրոհը չկարողացան համոզել ռուս առաջնորդին: Արդյունքում «գլոբալիստ-սորոսցիների» գործողությունը՝ ուղղված Պուտինին «գնելուն», ֆիասկոյով վերջացավ:

Եթե այդ շրջանակներն իմանային Պուտինի աշխարհաքաղաքական հայացքը տարածաշրջանին, նույնիսկ չէին սկսի այդ խաղը: Այս փուլում Ռուսաստանը որոշում է իր մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հետ մղվելով Թուրքիայի և Իրանի տագնապներից:

Քանի որ Կրեմլը հանդես է գալիս հօգուտ նրա, որ ոչ էթնիկ և կրոնական խմբերն ազդեցություն ունենան տարածաշրջանում, այլ այնպիսի արմատավորված ուժեր, ինչպիսին են՝ Անկարան և Թեհրանը: Կրեմլը գիտակցում է, որ հակառակ դեպքում իր դիրքորոշումներն ԱՄՆ-ի առաջ զգալիորեն կթուլանան, գրում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում