Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ժամը 09։00-ի սահմաններում «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ 23-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 VS 536 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Վրաերթի հետևանքով 60 տարեկան տղամարդը տեղում մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։