Twitter սոցցանցը հայտնել է հաղորդագրություններում նիշերի քանակը կրկնակի մեծացնելու մտադրության մասին՝ 140-ից 280-ի։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում զետեղված հաղորդագրությունում։
Մասնագետները նշում են, որ շատ օգտատերեր, ովքեր գրում են անգլերենով, դժվարությունների են բախվում՝ կապված սահմանաչափի հետ և չեն կարողանում իրենց մտքերն արտահայտել մեկ հաղորդագրությունում։ Ներկա պահին նոր գործառույթը հասանելի է օգտատերերի ոչ մեծ խմբի։ Դեռևս հայտնի չէ, թե փոփոխությունները երբ ուժի մեջ կմտնեն ողջ սոցցանցի համար։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ փոփոխությունները չեն վերաբերվի կորեերենին, չինարենին և ճապոներենին, քանի որ այդ լեզուները թույլ են տալիս մեկ նիշում մեծ տեղեկություն տեղավորել։