Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը Կատալոնիային երկխոսության կոչ է արել՝ խնդիրների լուծման համար։ Կոչը հնչել է Կատալոնայի անկախության հանրաքվեի նախաշեմին։
«Գաղափարների փոխանակությունը կնպաստի խնդիրների լուծում որոնելուն։ Պատասխանը, որը մենք կտանք, կառողջացնի մեր պետությունն ու կկայունացնի մեր ժողովրդավարությունը»,-հայտարարել է պետության ղեկավարը Մադրիդում ձեռնարկատիրական կազմակերպությունների միջազգային ISBTT հանդիպման բացմանը։
Վերջին 40 տարվա ժամանակաշրջանը, Իսպանիայում ժողովրդավարության վերականգնումից հետո, նա անվանել է «Իսպանիայի պատմության հաջող գլուխ»։